Թուրքիայում բախումները շարունակվում են. կան վիրավորներ
Նախօրեին Թաքսիմ հրապարակից ցուցարարներին հեռացրած ոստիկանական ուժերի ու ցուցարարների միջև դարձյալ բախումներ են եղել երեկոյան և առավոտյան:
«CNNTurk» լրատվական ծառայության հաղորդմամբ` առավոտյան ցուցարարների նետած քարերին, փայտերին ու շշերին ոստիկանները հակադարձել են ջրաշիթերով և արցունքաբեր գազով: Ցուցարարների մի մասը վանկարկել է քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին փառաբանող կարգախոսներ: Ցուցարարները հրդեհել են Թաքսիմում տեղակայված GSM-ի բջջային օպերատորի շարժական կայանը:
Բախումների ընթացքում 13 քաղաքացի մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել: Ոստիկանները մուտք են գործել Գեզի պուրակ, մաքրել տարածքը բարիկադներից ու վրաններից և նորից հետ քաշվել դեպի Թաքսիմ հրապարակ:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության»մի քանի պատգամավորներ զորակցություն են հայտնել հանրահավաքի մասնակցիներին և Գեզի զբոսայգում զրուցել նրանց հետ: Նրանք ցուցարարներին ասել են, որ վարչապետ Էրդողանը դեռ շատ բան ունի սովորելու «ժողովրդավարություն» և «ազատություն» հասկացություններից ու պետք է ներողություն խնդրի ցուցարարներից:
Ստամբուլի նահանգապետ Հուսեին Ավնին էլ «Twitter» միկրոբլոգում գրառում է կատարել և քաղաքացիներին խնդրել հարձակում չգործել ոստիկանների վրա ու առիթ չտալ մարգինալ ուժերին ավելի սրելու իրավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու