Արմեն Մովսիսյան. «Ես լուրջ չեմ վերաբերվում ադրբեջանական կողմից գազի մատակարարման մասին հայտարարություններին»
«Ես լուրջ չեմ վերաբերվում ադրբեջանական կողմից գազի մատակարարման մասին հայտարարություններին»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Անդրադառնալով ռուսական կողմի հետ գազի գնի 30%-ի սուբսիդավորման բանակցություններին` Ա. Մովսիսյանը նշեց, որ դրանք դեռ շարունակվում են և բանակցություններն արդեն գտնվում են ավարտական փուլում:
Ինչ վերաբերում է իրանական գազին, ապա նախարարի խոսքերով, իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսականը, իսկ թե ՀՀ-ում Իրանի դեսպանն ինչի հիման վրա է հայտարարել, որ իրանական գազն ավելի էժան է, նախարարը դժվարացավ պատասխանել:
Խոսելով Որոտանի ՀԷԿ-ից` Ա.Մովսիսյանն ասաց, որ դեռ չեն որոշել վաճառում են այն, թե ոչ, պարզապես որոշ մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում: «Ուսումնասիրում ենք, եթե լինի այնպիսի առաջարկություն, որը մեզ կհետաքրքրի, կնստենք, կբանակցենք, կորոշենք»,- նշեց Ա.Մովսիսյանը:
Նա նշեց նաև, որ Որոտանի ՀԷԿ-ի արդիականացման համար հարկավոր է շուրջ 200 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները