Արթուր Աբրահամի մրցակցի անունը հայտնի է
Սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայում:
Ինչպես տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը, հայ բռնցքամարտիկը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինս աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաև Սև Մամբա:
Տեղեկացնենք, որ Արթուր Աբրահամը տրամադրված է հաղթականորեն:
«Ամենօրյա մարզումների մեջ եմ, պետք է կրկին նվաճեմ չեմպիոնի տիտղոսը: Դա ինձ համար կարևոր է, իմ մարտարվեստի երկրպագուները ինձանից հաղթանակ են ակնկալում»,- հայտարարել է Աբրահամը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում