Ա.Իսկանդարյան. Էրդողանը մի քանի սխալներ է թույլ տվել ու թուլացել
«Այն, ինչ կատարվում է Թուրքիայում փորձ է արվում կապել արաբական գարնան հետ, սակայն ես դրա հետ համաձայն չեմ. այնտեղ շատ ավելի բարդ իրավիճակ է»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով թուրքական վերջին զարգացումներին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս շարժումը զարգանալու միտում ունի, թե մարման, Ա.Իսկանդարյանը կանխատեսեց, որ իշխող կուսակցությունը կհաղթահարի իրավիճակը: Թեև Էրդողանը, ով մի քանի լուրջ սխալներ է թույլ տվել, արդեն թուլացել է և սա անհետևանք չի լինի գալիք նախագահական ընտրությունների կոնտեքստում:
Նա նաև նկատեց, որ Թուրքիան իզուր չէ այժմ կարգավորում իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որովհետև զգում է, որ կորցնում է ազդեցությունը տարածաշրջանում: