Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ անկայունություն լուրջ ազդեցություն կունենա Իրանի անվտանգության վրա
«Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դրական դեր է ունեցել»,-իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Իրանի դեսպանը ադրբեջանական «ATV» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, մասնավորապես նշել է. «Իրանը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն լինի: Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ անկայունություն լուրջ ազդեցություն կունենա Իրանի անվտանգության վրա»:
Շարունակելով թեման՝ դեսպան Փաք Այինը հավելել է. «Անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը որքան հնարավոր է շուտ լուծվի: Իրանը, հակամարտող կողմերի հետ ունենալով հարաբերություններ, ինչպես նաև հաշվի առնելով միջնորդական առաքելություն իրականացնելու փորձը, Թեհրանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը»:
Նախորդող հրապարակում՝
ԼՂ հարցում Իրանի միջնորդական առաքելությունն ու Շուշիի ազատագրումը. իրանագետի դիտարկումները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում