ՀԾԿՀ պարզաբանումը` ջրի սակագնի փոփոխության վերաբերյալ
«Երևանում խմելու ջրի սակագինը կնվազի 8 դրամով» Panoarama.am-ի հրապարկման վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը:
Նրա խոսքով, այս պահին ջրի սակագնի որևէ փոփոխություն չի եղել, նոր սակագին չի հաստատվել: Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որտեղ շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջում առաջիկայում կտեղադրվի հանձնաժողովի աշխատակազմի կողմից մշակված որոշման նախագիծը»,-ասաց Մ. Ստեփանյանը:
Ստեփանյանը նաև նշեց, որ հանձնաժողովի նիստի մասին, որտեղ քննարկվելու է ջրի սակագնի փոփոխության հարցը, կտեղեկացվի լրացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները