Նախաքննության ավարտից հետո Սուրեն Խաչատրյանը հույս ունի վերադառնալ պաշտոնին
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը։ Առայժմ Սյունիքը կղեկավարի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը։ Ինչպես տեղեկացրել է «Ժամանակ»-ը, Սուրեն Խաչատրյանն իրեն այլ պաշտոնում չի պատկերացնում և հույս ունի նախաքննության ավարտից և իր տան մոտ կատարվածը ինքնապաշտպանություն ներկայացնելուց հետո վերադառնալ պաշտոնին, հույս ունի այս անգամ էլ մի կերպ պրծնել։
Մյուս կողմից, թերթի տեղեկություններով, իշխանության մեջ լուրջ հակադրություն կա դեպքերի նման զարգացմանը, և թերևս պատահական չէ, որ մամուլում ի հայտ են գալիս Սուրեն Խաչատրյանի հին ու նոր մեղքերը:
[9:06:47] Mariam Hakhnazaryan: «Արմավիա»-ն պետությանը պարտք է 5 միլիարդ 400 մլն դրամ
«Հայոց աշխարհ»-ում կարդում ենք. «Երբ «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարեց թռիչքների դադարեցման ու սնանկացման գործընթացի մասին, մեկը մյուսի հետևից ջրի երես դուրս եկան ավիաընկերության հսկայական պարտքերի մասին հաստատող խոսուն փաստերը: Ավելին՝ պարզվեց, որ ավիաընկերությունը հսկայական պարտքեր ունի կուտակած ոչ միայն հայկական ընկերություններին (շուրջ 30 մլն դոլար), այլև մի քանի միլիարդ դրամի պարտքեր ունի պետական բյուջեին: Մինչ մամուլում մոտավոր հաշվարկներով կանխատեսվում էր, թե որքա՞ն գումար է «Արմավիան» թաքցրել պետական գրպանից, «Օրինաց երկիր» խմբակցությունը հստակեցնելու նպատակով դիմեց կառավարություն` երեք հարցերի պատասխան ստանալու ակնկալիքով։
Առաջին. 2009-ից մինչ օրս որքա՞ն գումար է «Արմավիան» որպես օդի տուրք գանձել ուղևորներից, երկրորդ. արդյոք այդ միջոցները մուտքագրվե՞լ են պետական բյուջե, և երրորդ. եթե մուտքագրվել են, ապա ի՞նչ ուղղություններով են ծախսվել: Երեկ կառավարության պատասխանից պարզվել է հետևյալը. 2009թ. մարտի 29-ից մինչև 2013 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիզիկական անձանցից ելքի համար գանձվել և պետբյուջե է մուտքագրվել 24 մլրդ 336 մլն դրամի «օդի» տուրք: Իսկ ինչ վերաբերում է «Արմավիային», ընկերությունը նշված ժամանակահատվածում ուղևորներից գանձել է 9 մլրդ 561 մլն դրամ:
Ակնհայտ էր, որ գործադիրի պատասխանը թերի էր: Փաստորեն եթե «Արմավիան» սնանկ չճանաչվեր, հավանական է, որ ընկերությունը շարունակեր շրջանցել պետական բյուջեն` չկատարելով իր հարկային պարտավորությունները, իսկ այս տեղեկատվությունը այդպես էլ մնար ստվերում: Բայց չէ՞ որ խոսքը միլիարդավոր գումարների մասին է: Մեր հարցին ի պատասխան, թե մտավախություն չկա՞, որ մյուս ավիաընկերությունները ևս խուսափած լինեն հարկային պարտավորությունների կատարումից, ինչն այսօր դեռ մնում է չբացահայտված, Մարգարյանն ասել է. «Չգիտեմ, կարող է, արդեն կասկած կա: Մի բան պարզ է` իրավական մարմինների կողմից լուրջ քննություն իրականացնելու անհրաժեշտություն կա»: