Ի՞նչն է ապամոնտաժվել Փակ շուկայում
Դեռևս հունիսի 7-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականցվել Փակ շուկայի տարածքում: Դրանք իրականցվել են Փակ շուկայի ծավալից դուրս բազմահարկ շինության կառուցումը կանխելու նպատակով: Մինչդեռ երեկ «Ժամանակ»-ի թղթակիցը այցելել է Փակ շուկայի տարածք և տեղում պարզել է, որ բացի վերևի հատվածից, շինարարությունը շուկայի տարածքում շարունակվում է:
Թերթի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ չեն հավատում, թե շուկան կվերականգնվի. «Ասում են՝ տարածքում շուկա են բացելու, ես չեմ հավատում: Առաջ նորմալ շուկա էր, անգամ զբոսաշրջիկներ էին գալիս, հիմա ոչինչ չեն թողել»: Մեկ այլ բնակիչ էլ ասել է, որ նույն կերպ ուզում են Հանրապետության հրապարակը քանդել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան