Մհեր Շահգելդյան. Իլհամ Ալիևի «լեկսիկոնն» է փոխվել
Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ բավականին ակտիվ տեղաշարժ է եղել. Իլհամ Ալիևի «լեկսիկոնն» է փոխվել: Ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը` խոսելով Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի այն հայտարարության մասին, որ Ադրբեջանը կարող է գազ մատակարարել Հայաստանին:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ նման հայտարարություն նա արել է հենց իրենց համագումարում: «Ադրբեջանի մոտ ձևավորվել է պատկերացում, որ այսօր հնարավոր չէ պատերազմի միջոցով հասնել հարցի լուծման: Հայտարարության իմաստը սա է, այսինքն` այլ լեզվով են սկսել խոսել»,- ասաց պատգամավորը: Մ. Շահգելդյանը իրատեսական չի համարում, որ Ադրբեջանը գազ կմատակարարի Հայաստանին:
Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, Մ. Շահգելդյանը բնութագրեց որպես զարգացման ու սպասումների տարածաշրջան: Նա նկատի ունի Իրանում, Թուրքիայում, Ադրբեջանում առաջիկայում կայանալիք ընտրությունները: Ըստ Մ. Շահգելդյանի, Հայաստանն այսօր առավել կայուն, խաղաղ վիճակում է գտնվում ու պետք է կարողանա դիվիդենտներ շահել. «Մեր խնդիրը լինելու է ակտիվ արտաքին քաղաքականություն վարելը ու այդ քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա