Ռուբեն Հայրապետյան. «Իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տամ» (Տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Մեկ օր առաջ տարածված տեսանյությում նա նշել էր, որ եթե երկրպագուները պահանջեն իր հրաժարականը, ապա ինքը կհեռանա: Սակայն ՀՖՖ նախագահը կարծում է, որ իր պաշտոնանկությունը միայն մի խումբ մարդիկ են պահանջում` ելնելով անձնական նկատառումներից:
«Ես հայտարարել եմ, որ եթե ժողովուրդը, երկրպագուները պահանջեն իմ հրաժարականը, ես հրաժարական կտամ: Սակայն եթե մի քանի հոգի, ելնելով իրենց անձնական նկատառումներից, պահանջում են, որ ես հեռանամ, ապա դա անհեթեթություն է»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Նա ավելացրեց նաև, որ տհաճությամբ է ընդունում փաստը, որ ոմանք ֆորումներում հայհոյում են ու աչքի ընկնում մասնագիտական անգրագիտությամբ: Փոխարենը նրանց կոչ արել գալ, նստել և քննարկել խնդիրները, եթե դրանք կան:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի