Ռուբեն Հայրապետյան. «Յան Պոուլսենը մեծ ստախոս է» (Տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ դանիացի Յան Պոուլսենն օրեր առաջ հայտարարել է, որ ՀՖՖ նախագահը միջամտում է ազգային թիմի գլխավոր մարզչի գործերին հատկապես կազմի ընտրության հարցում: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այդ հարցին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Պոուլսենին «մեծ ստախոս» անվանեց:
«Պոուլսենը մեծ ստախոս է: Մոլդովայի հավաքականի հետ հանդիպումից հետո ես նրան հարցրեցի, թե ինչու է խաղադաշտ մտցնում վնասվածք ունեցող Արթուր Ոսկանյանին: Պոուլսենը պատասխանեց, որ նա ցանկանում է խաղալ: Նրան ասացի, որ հեռացված է աշխատանքից, քանի որ առաջնորդվում է ֆուտբոլիստի ցանկությամբ»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը` ընդգծելով, որ զարմացած է, թե ինչու Յան Պոուլսենը մինչև հիմա լռում էր և այժմ հիշեց դա:
«Վատ է, որ այդ տարիքում սուտ են խոսում: Հավաքականի հիմնական կազմի ընտրության գործին ես չեմ միջամտում, սակայն հետո հայտնում եմ իմ կարծիքը, ասում, թե, ըստ իս, ինչպիսի սխալներ են եղել: Ես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եմ և առաջին պատասխանատուն, ուստի պետք է պահանջեմ իմ ենթականերից: Հիմա էլ ասում եմ, որ Դանիայի հավաքականի հետ հանդիպման վերաբերյալ մի քանի հարց ունեմ, որոնք պետք է տամ գլխավոր մարզչին»,- ավելացրեց ՀՖՖ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում