Ս. Զաքարյան. Դեղերի թանկացումը սեզոնային է
«Իրականության մեջ մեծ թանկացումներ չկան: Թանկացումները եղել են 3-4 տոկոս: Թանկացել են առանձին խմբերի դեղեր, ոչ թե բոլոր դեղերը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Ըստ նրա, թանկացումները կապված են նաև պահանջարկի ավելացման հետ. այսինքն` տարվա այն եղանակին, որ դեղը մեծ պահանջարկ է ունենում, այն էլ թանկանում է: Նրա խոսքով, դա բիզնեսի օրենքն է. եթե պահանջարկը մեծանում է, բարձրանում են գները: Ս. Զաքարյանը նաև ասաց, որ ինչ-որ դեղերի թանկանալու հետ միաժամանակ դեղերի այլ խմբեր էժանացել են:
«Գնային տատանումներն այդքան մեծ չեն»,- փորձեց լրագրողներին վստահեցնել նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում