Ի՞նչ կորոշի Ռուբեն Հայրապետյանը
2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 4 օրում 2 հանդիպում է անցկացրել: Երկուսն էլ`սենսացիոն արդյունքներով: Հունիսի 7-ին սեփական հարկի տակ Հայաստանը 0:1 հաշվով խայտառակ պարտություն կրեց Մալթայի հավաքականից, իսկ 4 օր անց գրեթե նույն կազմով Կոպենհագենում 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Դանիայի հավքականի նկատմամբ: Նման հաղթանակները թեև ուրախացրին, բայց չհանգստացրին հայ հասարակությանը: Նման հակասական արդյունքները տարբեր խոսակցությունների առիթ տվեցին:
Ուշագրավն այստեղ Հայաստանի ֆուտբոլի պատասխանատուների դիրքորոշումն է: Պարտությունից անմիջապես հետո հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասել է, որ ձախողման հիմնական մեղավորն ինքն է. «Երրորդ անգամ հրաժարական չեմ տա, եթե ես եմ մեղավոր թող ինձ հեռացնեն»: Բայց հաղթանակից հետո անսպասելի հրաժարականի մասին խոսել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա սենսացիոն հայտարարություն է արել. «Ազնվորեն ասեմ` հրաժարվելու ցանկություն ունեմ, քանի որ ժողովուրդն այդպես է ուզում, իսկ եթե ժողովուրդը մի բան ուզում է, ես անում եմ: Գրել է «168 Ժամ»-ը՝ հավելելով, որ այսօր տեղի կունենա Ռ. Հայրապետյանի ասուլիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում