RT. Թուրքական հեռուստաընկերությունները տուգանվել են՝ անկարգությունները լուսաբանելու պատճառով
Չնայած այն հանգամանքին, որ թուրքական ԶԼՄ-ները հիմնականում պասիվ են լուսաբանում երկրում առկա անկարգությունները, օրեր առաջ մի շարք հեռուստաալիքներ՝ «Թաքսիմ» հրապարակում անցկացված բողոքի ակցիաներն ուղիղ եթերով հեռարձակելու պատճառով, Թուրքիայի իշխանությունների կողմից տուգանվել են:
Այս մասին է հաղորդում RT լրատվական գործակալությունը:
Պատժամիջոցներ են կիրառվել Halk TV, Ulusal TV, Cem TV և EM TV հեռուստաալիքների նկատմամբ:
Աղբյուրի փոխանցմամբ, ըստ իշխանությունների, պատժամիջոցները կիրառվել են այն պատճառով, որ հեռուստաալիքների կողմից ցուցադրվող կադրերը «չափազանց դաժան են» և կարող են կործանարար ազդեցություն ունենալ երեխաների համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն մի քանի օր մոլեգնող զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկի պատճառ էր հանդիսացել իշխանությունների` Ստամբուլի կենտրոնում գտնվող Գեզի այգու փոխարեն առևտրային կենտրոն կառուցելու որոշումը: Այն բանից հետո, երբ ոստիկանական ուժերը մայիսի 31-ին ուժով ցրեցին Ստամբուլում ընթացող բողոքի ակցիան, Թուրքիայի մի քանի քաղաքներում բռնկվեցին նոր բողոքի ակցիաներ և զանգվածային անհնազանդության գործողություններ և բողոքի ալիքը բնապահպանականից փոխակերպվեց քաղաքականի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու