Լևոն Զուրաբյանը շնորհավորեց Իշխան Զաքարյանին
Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012 թվական գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շնորհավորեց Իշխան Զաքարյանին:
«Ես շնորհավորում եմ Ձեզ, պարոն Զաքարյան, որ դուք Ձեր վեցամյա աշխատանքի ընթացքում հասել եք այն արդյունքին, որը կարելի է հրաշք անվանել. Հովիկ Աբրահամյանն օգտագործեց այն բառապաշարը, որն այսքան տարիներ օգտագործում է ՀԱԿ-ը, այն է` կառավարությանը անվանեց թալանչիներ», -հայտարարեց Զուրաբյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՎՊ հաշվետվության մեջ բացահայտած խախտումների մասին զեկույցում լսելուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զարմացել էր, թե ինչու այդքան խախտումների ու «թալանի» համար չինովնիկներն աշխատանքից չեն հեռացվում:
Նախորդող հրապարակում.