Փոքրիկ Արտյոմին աջակցել ցանկացողները հավաքվում են այսօր Հանրապետության հրապարակում
Մեկ շաբաթ առաջ Panorama.am-ը անդրադարձել էր սրտի արատով 2.5 տարեկան Արտյոմի պատմությանը, ում անհրաժեշտ է վիրահատվել Գերմանիայում` Բերլինի Heart կլինիկայում, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով ընտանիքի մեկնումը հետաձգվել էր: Նշենք, որ հրապարակումից հետո զանգեր ենք ստացել մեր ընթերցողներից, որոնք հետաքրքրվում էին երեխային աջակցելու ուղիների մասին ու նաև ծնողների կոնտակտներն ուզում: Panorama.am-ի հետ զրույցում երեխայի հայրը` Էդիկ Հովհաննիսյանը նշեց, որ հաշվեհամարը համալրվում է, իրեն նաև զանգահարում են, բայց անհրաժեշտ գումարը` 32- 46 հազար եվրո, դեռ չի հավաքվել:
Իրենք էլ նախօրեին երեխային տարել են բժշկի, որտեղ էլ օգոստոսի վերջին օր են նշանակել, որպեսզի երեխայի կրկին զոնդավորեն, բայց.
«Եթե գումարը հավաքվի, մենք անպայման կմեկնենք Բեռլին, որովհետև գերմանացի մասնագետները չեն էլ նայում այստեղի մասնագետների եզրակացությանը և սեփական հետազոտումն են անցկացնում… ես կարծում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը»,- ասաց հայրը:
Տեղեկացրեց նաև, որ այսօր իրենց փոքրիկին աջակցելու նպատակով բարերարների կողմից ակցիա է կազմակերպվել և ժամը 19.00-ին Հանրապետության հրապարակի ժամացույցի տակ հրավիրվել են բոլոր նրանք, ովքեր ուզում են ինչ-որ բանով աջակցել փոքրիկ Արտյոմին:
Հիշեցնենք նաև հաշվեհամարը, որով հնարավոր է օգնել այս ընտանիքին.
«Ամերիաբանկ»
Հաշվեհամար` 1570015799760100
Ստացող` Հովհաննիսյան Էդիկ Ատոմի