«Ամերիկայի ձայն». Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը կարող է կրկին բռնկվել
Ադրբեջանը նախագահական ընտրությունների ընթացքում կարող է կրկին սկսել Հայաստանի հետ հակամարտությունը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն» ռ/կ-ն:
«Ադրբեջանի և Հայաստանի պատերազմը գրեթե երկու տասնամյակ առաջ «լռել» է: Այսօր` 1994 թվականի զինադադարի խրամատ գիծը մնացել է «սառը» իր տեղում: Սակայն Ադրբեջանում հոկտեմբերին տեղի է ունենալու նախագահական ընտրություններ: Հիմա, ոմանք վախենում են, որ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը կարող է կրկին բռնկվել:
Ռադիոկայանը մեջբերել է ԼՂՀ ԱԺ նախագահի խոսքերը, ով նշել է.
«Սփյուռքը մեծ նշանակություն ունի Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման հարցում: Այն գումարները, որը մեր հայրենակիցները ուղարկում են Ամերիկայից, եվրոպական երկրներից, Ռուսաստանից և նախկին խորհրդային միության երկրներից, մեզ թույլ է տալիս ավարտին հասցնել շատ լուրջ տնտեսական ծրագրեր: Սփյուռքը մեծ նշանակություն ունի Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման հարցում:
Սփյուռքի օգնությամբ հարթվել է Լեռնային Ղարաբաղի կենսապահովումը դեպի արտաքին աշխարհ: Ավելին, Ղարաբաղի մեկուսացումը վերջ տալու համար Ստեփանակերտում նոր օդանավակայանի կառուցումն արդեն ավարտին է հասցվել:
Բայց այն չի օգտագործվում. Ադրբեջանը սպառնում է կրակ բաց թողել ինքնաթիռների վրա: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է կրկնել, որ եթե անհրաժեշտ լինի Լեռնային Ղարաբաղը հետ կվերադարձնի ուժի միջոցով:
«Ինչ է կատարվում Ադրբեջանի հետ` հակահայկական հիստերիա, սպառազինությունների մրցավազք, և հայատյացություն. կարծում եմ, այս ամենը հետաձգում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը»,- նշել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն էլ հայտարարել է, որ «մի փոքր հավանականություն կա, որ մոտ ապագայում դիվանագիտական կամ քաղաքական որևէ առաջընթաց կարձանագրվի: Պատերազմի հարցում աճող վտանգ կա: Սակայն հետաքրքիրն այն է, որ պատահական պատերազմի վտանգը հիմնված է սխալ հաշվարկի վրա, որտեղ բախումները կարող են դուրս գալ վերահսկողությունից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները