Ադրբեջանի հարցով համազեկոցողները այդ երկրի վերաբերյալ երկրորդ զեկույցն են մշակում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողները սկսել են Ադրբեջանի վերաբերյալ երկրորդ զեկույցի մշակման աշխատանքները: Վերջիններս ավարտելու են զեկույցը մոտակա 2-2.5 տարվա ընթացքում: Այս մասին APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել են ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունթին և Ջոզեֆ Դեբոնո Գրեխը:
Աղբյուրի փոխանցմամբ Ագրամունթը և Գրեխը հանդիպել են Ադրբեջանի նախագահի, ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի, խորհրդարանի նախագահի, Միլի մեջլիսում ներկայացված կուսակցությունների ղեկավարների, ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, ինչպես նաև՝ այցելել են բանտում գտնվող ընդդիմադիր Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին, «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուին:
Համազեկուցողները նշել են, որ իշխանության հետ հանդիպմանը մի շարք հարցեր են բարձրացվել, ինչպես նաև կառավարությանը կոչ է արվել՝ առաջիկա ընտրություններին ստեղծել պայմաններ՝ արդար քարոզարշավ անցկացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու