Beeline «Գեղեցիկ համարներ»-ն արդեն կարելի է ընտրել Telcell տերմինալների միջոցով
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) և Telcell ընկերությունը հայտարարում են նոր ծրագրի մեկնարկի մասին: Այդ ծրագրի շրջանակում Beeline շարժական կապի «Գեղեցիկ համարներ»-ը հասանելի կլինեն վճարային տերմինալների միջոցով:
Նոր ծրագիրը հնարավորություն է ընձեռում բջջային կապի հաճախորդին իրեն հարմար ժամանակ ընտրել և պատվիրել Beeline շարժական կապի SuperMix սակագնային փաթեթի «գեղեցիկ համար»` Telcell ընկերության ցանկացած տերմինալից:
Պատվիրելու համար վճարային համակարգով պետք է ընտրել Beeline ծառայությունների շարքում «Գեղեցիկ համարներ» պատուհանը և մուտքագրել այն կոնտակտային հեռախոսահամարը, որով կարող են կապվել պատվիրատուի հետ: Որից հետո բաժանորդը կարող է ծանոթանալ «Գեղեցիկ համարների» ցանկին: Պատվիրված SIM-քարտը Երևան քաղաքում բաժանորդին կառաքվի 3 օրվա ընթացքում, ՀՀ այլ քաղաքներում 5 օրվա, իսկ գյուղերում 7 օրվա ընթացքում: Առաքիչը հաճախորդի հետ կկապվի պատվերի ընթացքում նշված հեռախոսահամարով:
«Կատարելագործելով սպասարկման որակը և ծառայությունների հասանելիությունը, «ԱրմենՏել» ընկերությունն ի լրումն իր միջոցների ձգտում է օգտագործել իր գործընկերների փորձը և ռեսուրսները: Համագործակցելով Telcell ընկերության հետ, մենք ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին այլընտրանքային` հեշտ և մատչելի միջոց ձեռք բերելու Beeline «Գեղեցիկ համար» և միանալ ընկերության այսօրվա լավագույն կանխավճարային փաթեթին»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սաչկովը:
«Մենք սփռեցինք ամենա լայն տերմինալային ցանցը Հայաստանում, որով իսկ ստեղծեցինք մեր գործընկերների համար ավելի բարենապաստ պայմաններ վճարումների ընդունման գործընթացը կազմակերպելու համար: Սակայն, մենք մշտապես ձգտում ենք առաջարկել գործընկերներին ավելին քան վճարումների ընդունումն է: Նշված ծրագրի շրջանակում «ԱրմենՏել» ընկերության համար մեր տերմինալները հանդիսանում են լիարժեք վաճառքի կետեր, որոնք ավելի քան 700 միավոր տեղակայված են ողջ հանարապետությունում», - համատեղ ծրագրի մեկնարկը մեկնաբանել է «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ տնօրեն Արամ Ազատյանը:
«Գեղեցիկ համար» SIM-քարտի և առաքման արժեքը կազմում է 1000 դրամ, որից 600 դրամը քարտի արժեքն է, իսկ 400 դրամը` առաքման: Այն դեպքում, երբ առաքիչը չի կարող կապվել բաժանորդի հետ, ապա պատվիրված համարը ենթակա է վաճառքի, իսկ գումարը վերդարձվում է պատվիրատուին:
SIM-քարտի առաքման ժամանակ պայմանգիր կնքելու համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագրի բնօրինակը և անդորրագիրը, որը համարը պատվիրելուց հետո տվել է տերմինալը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան