ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. Նախագահների չկայացած հանդիպումը մեկնաբանում են փորձագետները

 Հունիսի 12-ին ավստրիական Զալցբուրգ քաղաքում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը այդպես էլ չկայացավ::

Նախագահների հանդիպման հնարավորությանը անդրադարձել էին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Ռեգնում»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հանդիպման հնարավորություններին, նշել էր. «Հայկական կողմերը միշտ խրարուսել են հանդիպումներ կազմակերպելու` միջնորդների նախաձեռնությունները, այդ թվում` նաև ամենաբարձր մակարդակով»: Միաժամանակ փոխնախարարը նշել էր, որ նման հանդիպումները դրական տեղաշարժերի իմաստով արդյունավետ կդառնան միայն այն ժամանակ, երբ «Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի ստի վրա հիմնված ապակառուցողական քաղաքականությունից»:

Եվ չնայած դրան, Շավարշ Քոչարյանը շեշտել էր, որ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը դեռևս չի ենթադրում, որ բանակցությունները անհրաժեշտ է դադարեցնել: Նրա խոսքով` հակամարտության կարգավորման ներկայիս ձևաչափը ունի նաև մեկ այլ առաքելություն` թույլ չտալ, որպեսզի «զինադադարը վերաճի ռազմական գործողությունների»:

Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ միջնորդները շարունակում են նախապատրաստել երկու նախագահների հանդիպումը: Նրա խոսքով` հունիսի 7-ին Լոնդոնում միջնորդները հանդիպել են երկու երկրների արտգործնախարարների հետ` հենց նախագահի մակարդակով հանդիպման անցկացման հարցում համաձայնության գալու համար: Ըստ Մամեդյարովի` հունիսի վերջին նրանք նախատեսում են ևս մեկ անգամ նման հանդիպում ունենալ:

Այս պայմաններում հարց է ծագում, թե որքանո՞վ է առհասարակ հնարավոր նման հանդիպման անցկացումը կարճաժամկետ հեռանկարում և ներկա պահին առկա է արդյո՞ք հարցերի որոշակի շրջանակ, որոնք կարող են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Այս և թեմային առչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետների հետ:

Սերգեյ Մինասյանի կարծիքով` նախագահների հանդիպումը թեև անհրաժեշտ է, բայց այս պահին լուծման բերել չի կարող. «Հասկանալի է, որ Կազանի և Մոսկվայի հանդիպումների անարդյունք ավարտից, Սաֆարովի գործից, ՀՀ-ի հետ ցանկացած աղերս ունեցող Ադրբեջանի քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրինագիծը շրջանառության մեջ դնելուց հետո դժվար թե կարելի է պատկերացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկելու համար ունեն ինչ-որ լուրջ հարցեր: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ հանդիպման անցկացումը անհրաժեշտ չէ: Այն անհրաժեշտ է գոնե բանակցային գործընթացի իմիտացիան շարունակելու համար: Սակայն բուն հիմնախնդրի լուծմանը սույն հանդիպումը նպաստել չի կարող: Իմ խորին համոզմամբ, հակամարտությունը տեսանելի ապագայում անլուծելի է»:

Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համար քննարկվելիք հարցերի շրջանակ, այնուամենայնիվ, առկա է: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է չկարգավորված կոնֆլիկտ, պարզ է, որ քննարկվելիք հարցերի շրջանակ, այնուամենայնիվ, կա: Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը` պետք է նշել, որ հարցերի այն շրջանակը, որ հնարավոր կլինի վեր հանել երկու երկրների ղեկավարների հանդիպմանը, պետք է նախապես քննարկվի ավելի ցածր` արտգործնախարարների մակարդակով, որպեսզի ստանալով երկու կողմերի համար ընդունելի նախնական ձևաչափ, դրանք կարողանան հանդես գալ որպես նախագահերի հանդիպման հիմք»,- նշեց Ա. Մարկարովը:

Մեր զրուցակցի կարծիքով` բանակցային գործընթացի վրա իրենց ազդեցությունն են թողնում երկու երկրներում ընթացող ներքաղաքական զարգացումները, մասնավորապես, Հայաստանում ավարտված ընտրական ցիկլը, ինչպես նաև Ադրբեջանում Իլհամ Ալիևի վերընտրության հետ կապված գործընթացները.

«Այս գործընթացներն ինչ-որ իմաստով նվազեցնում են նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Բանակցային գործընթացի շարունակությունը, անկասկած, դրական երևույթ է: Սակայն հստակ է այն իրողությունը, նախագահական հանդիպման համար անհրաժեշտ է ունենալ ոչ թե, այսպես ասած, հում հիմք, այլ հարցերի ավելի հստակ շրջանակ, որենք կարող են դրվել բանակցային սեղանին նախագահների հանդիպման ժամանակ»:

Ստեղծված իրավիճակում որքանով է հավանական էսկալացիան և արդյոք առկա՞ են այն կանխելու գործիքներ: Սերգեյ Մինասյանի կարծիքով` էսկալացիայի տանելու փորձերը համեմատաբար մարել են.

«Խնդիրն այստեղ, իմ կարծիքով, այն է, որ կողմերից մեկը` ադրբեջանական կողմը, պարզապես չի ցանկանում կանխել էսկալացիան: Հայկական կողմն, իր հերթին, ցանկանում է, որ Ադրբեջանը շփման գծից հեռացնի դիպուկահարներին` դրանով իսկ նվազեցնելով էսկալացիան: Չնայած դրան, պետք է փաստել, որ վերջին ժամանակներս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն հանդարտ է: Շուրջ մեկ տարի է անցել վերջին` Տավուշի մարզի սահմանամերձ գոտում տեղի ունեցած միջադեպից, որին հայկական կողմերը, Պաշտպանության նախարարի խոսքերով, անհամաչափ պատասխան տվեցին: Դրանից հետո արդեն գրեթե մի տարի է, նմանատիպ միջադեպեր տեղի չեն ունեցել: Մյուս կողմից` բավականին նվազել է դիպուկահարների ակտիվությունը: Սակայն ավելին սպասել ես իրատեսական չեմ համարում, այն առումով, որ եթե Ադրբեջանը գնա դիպուկահարների դուրս բերմանը, ապա դրանով իսկ կկորցնի իր վերջին լծակը` պատերազմի սպառնալիքը»:

Ալեքսանդր Մարկարովը ևս կիսում է այն տեսակետը, որ վերջին շրջանում Ադրբեջանը կոնֆլիկտն էսկալացիայի տանելու փորձեր չի իրականացնում. «Պետք է նշել, որ վերջին շրջանում կոնֆլիկտի էսկալացիայի փորձեր, կարծես թե, չեն նկատվում: Չնայած դուք կարող եք հղում անել զինադադարի ռեժիմի խախտման այն բազմաթիվ դեպքերին, որոնք արձանագրում են ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը: Սակայն պետք է նշել, որ նախկինում արձանադրված դիվերսիոն դրսևորումները ներկայումս չեն նկատվում»: Ըստ քաղաքագետի` ադրբեջանական կողմը մշտապես խուսափել է իր ստորագրությունը դնել ցանկացած փաստաթղթի տակ, որտեղ մատնանշվում է ԼՂ հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից` ուժի չկիրառման սկզբունքը: Դրան զուգահեռ, ըստ նրա, հաշվի առնելով Ադրբեջանի քայլերը և երկրի վերնախավի հայտարարությունները, հնարավոր է, որ Բաքվում ուժի կիրառման որոշակի երազանքներ փայփայում են: «Սակայն այստեղ պաշտոնական Բաքվին կարող են սթափեցնել 2008 թ Հարավային Օսիայում հնգօրյա պատերազմի հետևանքները»,- նշեց նա:

Իսկ զալցբուրգյան հանդիպման տապալումը նշանակո՞ւմ է արդյոք, որ կողմերը կամ առնվազն դրանցից մեկը խուսափում է իրավիճակը չսրելու հանձնառություն ստանձնելուց: Այս կապակցությամբ Սերգեյ Մինասյանը նշեց. «Ռազմական գործողությունները չեն վերսկսվում ոչ թե այն պատճառով, որ կան որոշակի հանձնառություններ, այլ այն պատճառով, որ կան որոշակի արտաքին սահմանափակումներ, ինչպես նաև այն որ, հակամարտության գոտում առկա է որոշակի ռազմական բալանս, որն իր հերթին կողմերից ոչ մեկին հեշտ և արագ հաղթանակի հույսեր չի թողնում: Սա է ամենակարևորը: Ինչ վերաբերում է նրան, թե արդո՞ք կողմերը կարող են գնալ ավելիին, ապա ինչպես արդեն նշեցի, ես չեմ պատկերացում, թե ինչպիսի իրավիճակ պետք է ստեղծվի որպեսզի Իլհամ Ալիևը հրաժարվի իր վերջին լծակից` պատերազմի սպառնալիքից»:

Այս համատեքստում անհնար է շրջանցել վերջերս Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի շեշտադրումները, որոնք փորձագիտական հանրույթը մեկնաբանեց որպես հայկական կողմից` նախահարձակ չլինելու հանձնառությունից հրաժարում: Այս առումով փորձագետները հղում են անում նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը կարող է հակառակորդի ուժերի հանդեպ կանխարգելիչ հարված ձեռնարկել, եթե լինեն հակառակորդի ուժերի վտանգավոր կուտակումների մասին հավաստի տվյալներ:

Որքանո՞վ է հավանական, որ դեպքերի որոշակի զարգացման դեպքում հայկական կողմերը նախահարձակ կլինեն և հակառակորդի նկատմամբ կիրականացնեն պատժիչ գործողություններ: Սերգեյ Մինասյանը սա չբացառեց. «Դեպքերի նման զարգացումը տեսականորեն, իհարկե, հնարավոր է: Սակայն կարճաժամկետ հեռանակարում չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա: Ես չեմ կարծում, որ մոտակա ժամանակներս իրավիճակը կարող է այնպես լարվել, որ հայկական կողմերը, զգալով ռազմական գործողությունների վերսկսման անխուսափելիությունը, գնան պրեվենտիվ քայլերի: Տեսականորեն դա հնարավոր է, բայց ոչ ավելին: Արդեն երկու տասնամյակ է հայկական կողմերը Ադրբեջանի հետ գտնվում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում և ժամանակ առ ժամանակ Ադրբեջանից որոշակի ռազմատենչ հայտարարություններ են հնչում, ինչին և հայկական կողմերը որոշակի համաչափ հայտարարություններ են անում: Սա բնականոն, հակամարտության դինամիկային համապատասխան քայլեր են»:

Ալեքսանդր Մարկարովը կանխարգելիչ հարվածները ոչ միայն հավանական համարեց, այլև հիշեցրեց, որ նորագույն պատմության ընթացքում նման նախադեպեր եղել են. «Պատմության մեջ հայտնի են պրեվենտիվ գործողությունների իրականացման նախադեպեր: Այստեղ, որպես օրինակ, կարելի է մատնանշել Իսրայելի կողմից իրականացված մի շարք պրեվենտիվ գործողությունները, որոնք ըմբռնմամբ են ընկալվել միջազգային հանրության կողմից: Այստեղ իմ կարծիքով` հաշվի են առնվել պետության անվտանգությանը` ընկալելի կամ ապացուցված վտանգի առկայության փաստը և հակառակորդի ոչ համաչափ գործողությունների վտանգը: Եթե որոշակի զուգահեռներ անցկացնենք ԼՂ հակամարտության հետ, ապա դեպքերի նման զարգացումը կարող է դիտարկվել որպես տեսական տարբերակ, սակայն ես չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակում կարող է խոսք լինել հայկական կողմերի պրեվենտիվ հարվածների մասին»:

Նախորդիվ`

«Մինչև 2013թ վերջը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում որևէ ակտիվացում կանխատեսելը իրատեսական չէ»

ԻՏԱՐ-ՏԱՍՍ. Մինսկի խմբին չի հաջողվել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Է. Մամեդյարով. Միջնորդները նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

«Ամերիկայի ձայն». Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը կարող է կրկին բռնկվել


Հեղինակ` Կարեն Ղազարյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}