Խորհրդակցություններ` ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև
Հունիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև` Եվրոպայի խորհրդում փոխգործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը և Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սալտանովսկու գլխավորությամբ ընթացող խորհրդակցություններին կողմերն անդրադարձել են Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանի արդյունքներին, Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայություններին, Եվրոպայի խորհրդի բարեփոխումների առնչվող հարցերին:
Միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ քննարկումներ են կայացել նաև ԵԽ նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում երկու երկրների համագործակցության շուրջ:
Նույն օրը, Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: