ԲՀԿ-ի սիրտը նորից կոալիցիա՞ է ուզում
«Հրապարակ»-ն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ի դրսևորած պասիվ քաղաքական գործելաոճին, մասնավորապես ԱԺ-ում սուր հարցեր չբարձրացնելուն և վարչապետ Տիգրան Սարգսյանին չքննադատելուն, ապա նշել. «Որոշ տեղեկություններով, ԲՀԿ-ն այժմ ուղիներ է փնտրում կրկին իշխանության հետ «կոալիցվելու», և դրա վառ ապացույցն են նաև Էլոյանի պաշտոնից ազատման համար մղած պայքարն ու այդ կիսատ պաշտոնը կորցնելու համար համակած դարդը: Կուսակցությունն այսպիսով ցույց է տալիս, որ պաշտոններն իրենց համար կարևոր են՝ անգամ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»:
Սակայն թերթի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքել է այդ պնդումները և հաստատել, որ ԲՀԿ-ն կմնա այլընտրանք և չի ձգտում իշխանության հետ կոալիցիայի: