Գագիկ Ջհանգիրյանն՝ իր ու Նահապետյանի վեճի մասին. «Ես երեխաների հետ չեմ վիճում»
ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն իր նիստերի ժամանակ շատ դժվար է «քվորում» ապահովում, ինչն էլ պատճառ է դարձել, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դիմի ԱԺ ղեկավարությունը`հանձնաժողովի անդամների աշխատավարձը պահելու համար:
«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ ԱԺ գեներալները, «լյավ» տղերքը` բոլորը այդ հանձնաժողովից են: Աշխատավարձի պահումը պատճառ է դարձել Գագիկ Ջհանգիրյանի և Կորյուն Նահապետյանի միջև լուրջ վիճաբանության, որի ժամանակ Ջհանգիրյանն ասել է. «Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես», ու ձեռքի թղթերը նետել է Կորյունի ուղղությամբ: Բանն այն է, որ Ջհանգիրյանի զինդատախազ եղած ժամանակ Կորյուն Նահապետյանը համեստ ու խելոք քննիչ է եղել: Հարցին`ի՞նչ էր պատճառը, որ այդպես թունդ վիճաբանել եք վերջին նիստի ժամանակ, Ջհանգիրյանը պատասխանել է. «Ես երեխաների հետ չեմ վիճում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում