Իրանի հոգևոր առաջնորդը մասնակցել է նախագահական ընտրություններին. «Նույնիսկ իմ զավակները չգիտեն, թե իմ քվեն ում է պատկանում»
«Նույնիսկ իմ զավակները չգիտեն, թե իմ քվեն ում է պատկանում»,-իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
ԻԻՀ հոգևոր առաջնորդը իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին:
Ալի Խամենեին հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնի՝ քվեարկելով ամենահավատացյալ ու գործունյա թեկնածուի օգտին:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ նախագահի բոլոր 6 թեկնածուները ևս արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի նախագահական ընտրապայքարի ինտրիգն ավարտվեց. Ռաֆսանջանին և Մաշային չեն մասնակցի քարոզարշավին
Իրանում նախագահական ընտրություններից հետո հետընտրական ցնցումների հավանականությունը քիչ է. Իրանագետի մեկնաբանությունը
Իրանի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով. Իրանագետի մեկնաբանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են