Իրանի ՆԳ նախարար. Նախագահական ընտրությունների քվեարկության ժամկետը անպայման կերկարաձգվի
Նախագահական ընտրությունների քվեարկության ժամկետը անպայման կերկարաձգվի,-իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ հայտարարել է ԻԻՀ ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարը:
Համաձայն տեղեկատվության՝ ԻԻՀ ՆԳ նախարարը «Մասջեդ օլ-զադե»-ի ընտրական տեղամաս կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշել է. «Մենք ողջ երկրում շուրջ 60 հազար ընտրատեղամաս ունենք: Հաշվի առնելով տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվությունը՝ քվերակության ժամկետը կերկարացվի»:
Շարունակելով թեման՝ Մոսթաֆա Նաջջարը նշել է. «Ընտրությունը իրավունք է, և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, որպեսզի մասնակցի ընտրությանը»:
«Ամերիկացիները հայտարարում են, որ Իրանի ընտրությունները ազատ չեն» դիտարկմանն ի պատասխան, նախարար Նաջջարը պատասխանել է. «Միացյալ Նահանգները Իրանի մեծ ժողովրդի կողքին շատ փոքր են: Թշնամիներն իրենց քարոզչությամբ ջանում են, որպեսզի Իրանի քաղաքացիներին հիասթափեցնեն»:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի հոգևոր առաջնորդը մասնակցել է նախագահական ընտրություններին. «Նույնիսկ իմ զավակները չգիտեն, թե իմ քվեն ում է պատկանում»
Իրանի նախագահական ընտրապայքարի ինտրիգն ավարտվեց. Ռաֆսանջանին և Մաշային չեն մասնակցի քարոզարշավին
Իրանում նախագահական ընտրություններից հետո հետընտրական ցնցումների հավանականությունը քիչ է. Իրանագետի մեկնաբանությունը
Իրանի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով. Իրանագետի մեկնաբանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են