Իրանը Թուրքիայի և Իրաքի հետ սահմանը փակել է
«Իրանի Արևմտյան Ատրպատական, Քերմանշահ և Իլամ նահանգների սահմանները փակ են»,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ տեղեկացրել է ԻԻՀ ՆԳ նախարարի՝ անվտանգության հարցերով տեղակալ Ալի Աբդոլլահին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ բեռնատար և մարդատար մեքենաների մուտքը վերոնշյալ նահանգներ արգելվում է, սակայն, ուխտագնացները, որոնք նախօրոք դուրս են եկել երկրից, անարգել կարող եմ մուտք գործել:
Հիշեցնենք, որ ԻԻՀ ՆԳ նախարարի տեղակալը մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նախագահական ընտրությունների օրերին ձեռնարկվելիք անվտանգության միջոցառումներին, տեղեկացրել էր, որ այդ օրերին հնարավոր է, որ երկրի սահմանները փակվեն:
Փոխնախարար Աբդոլլահին նշել էր, որ այդ մասին արտգործնախարարությանը նախօրոք կտեղեկացնեն, որպեսզի հարևան երկրների հետ ձեռնարկվելիք անրաժեշտ քայլերը կանոնակարգեն:
Նկատենք, որ վերոնշյալ նահանգները սահմանակցում են Թուրքիային և Իրաքին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու