Մխիթարյանը «Շախտյորին» կմիանա Գոինգում
«Շախտյորի» արձակուրդը մոտեցավ ավարտին: Այսօր առավոտյան «հանքափորների» պատվիրակությունը` գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ, մեկնել է միջմրցաշրջանային առաջին հավաքին, որը նախատեսված է ավստրիական Գոինգում: Այս մասին տեղեկացնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Դոնեցկյան օդանավակայանից ինքնաթիռը պատվիրակությանը կտեղափոխի Զալցբուրգ, որտեղից էլ «Շախտյորը» կհասնի նախանշված վայրը:
Նշվում է, որ այն ֆուտբոլիստները, ովքեր բացակայում են, այդ թվում` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, խաղընկերներին կմիանան արդեն Գոինգում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները