Հասարակություն 10:15 14/06/2013

Ապարանի ավագանու միակ «կին-մարդը». «Կնոջ ներկայությունը պետք է սովորական բան լինի….»

Հեղինակ` Լիա Խոջոյան

Նվարդ Բարսեղյանը Ապարանի ավագանիում ՏԻՄ համակարգի ձևավորման առաջին իսկ օրվանից է, իսկ մինչ այդ եղել է շրջխորհրդի պատգամավոր: Ընդ որում` անցած տարիների ընթացքում նա եղել և մնում է միակ կին ավագանին, այն էլ անկուսակցական ու ապարանցիների բնորոշմամբ` շա~տ ակտիվ: Panorama.am-ի հետ զրույցում նա պնդեց, որ ակտիվ կինը միշտ էլ, բոլոր ժամանակներում իր տեղը ունեցել է քաղաքական-հասարակական գործընթացներում… եթե, իհարկե, նման ցանկություն կինն ունեցել է:

Կոնկրետ իր օրինակում այդ ակտիվությունը պայմանավորված է նաև ընտանեկան մթնոլորտով. ասում է` ծնողներս լիդերներ են եղել, աչքը բացել է` դա է տեսել ու ընդունել: Հետո արդեն կյանքի բերումով և այլնով խորացրել է այդ լիդերությունն իր մեջ` նաև տեսնելով, որ իրենից դա սպասում են` ընտանիքում, շրջապատում, հարազատ քաղաքում…

«Ես համոզված եմ, որ երբ կինը զգում է, որ հարգված ու ընդունված է, առավել ևս, երբ խոսքը մարզերին է վերաբերում, ապա առաջադրվելու դեպքում նա միանշանակ կանցնի: Կարծում եմ, ամենքը հաշվարկը անում է և նոր ռիսկի գնում»,- նշեց Նվարդ Բարսեղյանն ու օրինակ բերեց. անցած տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ինքը չի ցանկացել առաջադրվել` անձնական դժբախտության պատճառով, սակայն Ապարանի քաղաքապետը անգամ չի ցանկացել դա լսել ու հորդորել է առաջադրել սեփական թեկնածությունը.

«Ասացի դե լավ… բայց հասկանալի պատճառներով` ոչ դուրս եմ եկել, ոչ էլ: Ու ամենաշատ ձայներով ես այս անգամ էլ ընտրվեցի ավագանի»,- պատմեց նա:

Ապարանը միշտ հայտնի է եղել իր ավանդույթներով, որոնցում կանայք, մեղմ ասած, առաջնորդի դիրքերում քիչ են երևացել: Սակայն Ն.Բարսեղյանը նշեց, որ լինելով միակ «կին-մարդը» ավագանիում, նա երբևէ խնդիրներ չի ունեցել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ.

«Կնոջ ներկայությունը չասեմ անհրաժեշտություն է, բայց դա պետք է սովորական բան լինի, որ կինը ևս քաղաքականության մեջ լինի: Շատերն ասում են, որ կնոջ ներկայությունը սթափեցնում է տղամարդկանց, նրանք իրենց զսպում են, այդ թվում և խոսքի մեջ: Բայց դա այդպես չի. եթե տղամարդը իր լեզվին ու զգացմունքներին ազատություն տվեց, ապա հաստատ չի նայի` կողքը կին կա, թե չկա: Կնոջ միտքը սուր է, կինը շատ բաներ է տեսնում, որոնք տղամարդու համար անտեսանելի են մնում ու նա անգամ ուղեղով դա չի անցկացնի, շատ հարցերում կինը բարձրաձայնում է այն խնդիրները, որոնք տղամարդկանց համար տարրական են.. Այ այս ամենի համար է կնոջ տեղը քաղաքականությունում»,- թվարկեց մեր զրուցակիցը:

Ն.Բարսեղյանը դեմ է, երբ կնոջը քաղաքական գործընթացներ են բերում արհեստականորեն, ցույց տալու նրա ներկայությունը ու նաև դեմ է, երբ չկրթված մեկն է ստանձնում որոշումներ կայացնելու գործառույթը: Ասում է, որ մարդը պետք է կրթված լինի, տարրական «ա»-ն ու «բ»-ն իրարից տարբերի, որովհետև երբեմն տեղեկանքներ են ստանում, որ ուղղակի անգրագիտության մարմնավորում են: Իսկ նման տեղեկանքները արդյունքում դրվում են համայնքի ղեկավարի կամ էլ այլ պաշտոնյայի սեղանի վրա, «բա ամոթ չի՞».

«Խոսքս նույնիսկ ոչ այնքան բարձրագույն կրթություն ստանալու մասին է, թեև դա, հասկանալի է, ցանկալի է, այլ ընդհանուր կրթվածության մասին է: Մարդ պետք է տիրապետի իր իրավունքներին, օրենքներին, ի վերջո զուր չեն ասում, որ ինչքան մարդ տեղեկացված է, այնքան էլ ապահովագրված է: Խոսքս այս ամենի մասին է և ոչ թե գնած դիպլոմների …. դա էլ ենք տեսել»,-նկատեց նա ու մեջբերեց ժողովրդական ասացվածքը` «Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր».

«Անգրագիտությունը մարդուն տանում է կործանման, ես դա հաստատ եմ ասում»,- հավելեց Ն.Բարսեղյանը, ով, ի դեպ, Ապարանի ավագ դպրոցի տնօրենն է:

Նշենք, որ տիկին Բարսեղյանի հետ զրուցեցինք «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում Աշտարակում կազմակերպված սեմինարի ժամանակ, որտեղ նա իր ակտիվությամբ դարձյալ աննկատ չմնաց: Ավագանու անդամը անգամ արժանացավ «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանի մեկնաբանությանը, թե` «ինչպե՞ս են ձեր այդ ակտիվությունը հանդուրժում ավագանիում», ինչն էլ հարուցեց ներկաների ժպիտը: Ի դեպ, Ն.Բարսեղյանը սեմինարի ընթացքում էլ հնչեցնում էր կրթության կարևորության մասին, մասնավորապես` առաջարկում, որպեսզի ՏԻՄ ընտրությունների մասնակցությանը սահմանվի կրթական ցենզ, ինչը, սակայն, հակասում է տեղական ինքնակառավարման մասին եվրոպական Խարտիային, որը հիմնարար փաստաթուղթ է հանդիսանում նաև Հայաստանի համար ու բացառում է որևէ խտրական մոտեցում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}