Ֆինլանդացի աշխարհահռչակ բրենդ միքսոլոգը վարպետության դաս է անցկացնում հայ բարմենների հետ
Ֆինլանդացի աշխարհահռչակ բրենդ միքսոլոգ Պեկկա Պելինենը Հայաստանում է: Նա այսօր վարպետության դաս է անցկացրել հայ բարմենների հետ: «Շատ կանոններ կան, որոնք պետք է բարմենները իմանան: Տարբեր վայրերում աշխատող բարմենների համար տարբեր կանոններ կան: Ճիշտ կամ սխալ աշխատելու ձևեր չկան, այլ ամեն ինչ կախված է, թե որտեղ ես աշխատում»,- ասաց Պեկկա Պելինենը:
Նա 17 տարի է «Ֆինլանդիա» ապրանքանիշի բրենդ միքսոլոգն է, եղել ավելի քան 50 երկրներում՝ փոխանցելով կոկտեյլների բաղադրությունների ստեղծման արվեստին վերաբերող իր գիտելիքները, հմտությունները, փորձը: Ոլորտի մասնագետները նշում են, որ Պեկկան օղու պարունակությամբ կոկտեյլների պատրաստման «սև գոտի» ունի:
«Ես մի տոմս էի գնել, որով կարող էի ամբողջ Եվրոպան շրջագայել: Ես ամեն տեղից ալկոհոլային խմիչք էի ինձ հետ բերում: Մեծ հավածաքու ունեցա ու սկսեցի հետաքրքրվել ալկոհոլային խմիչքներով: Ես որոշեցի, որ դպրոցն ավարտելուց հետո ընդունվելու եմ հյուրանոցների ու ռեստորանների մենթեջմենթի դպրոց»,- պատմեց միքսոլոգը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին