Ջոն Մակքեյնը Սիրիայի հետ կապված խիստ քննադատել է ԱՄՆ-ի ղեկավարությանը
Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը ԱՄՆ ղեկավարությունից պահանջել է թույլ տալ միջամտել Սիրիայի հակամարտությանը: Ելույթ ունենալով գերմանական Phoenix հեռուսատալիքի եթերում՝ նա հայտարարել է, որ անհրաժեշտ է չեզոքացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռազմաօդային ուժերը և ստեղծել այսպես կոչված անվնատգության գոտի: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«Ամոթ է, որ ԱՄՆ-ն իր վրա չի վերցրել առաջատարի դերը, և որ Գերմանիան ներգրավված չէ կոտորածները դադարեցնելու փորձերին, որը իր մասշտաբներով հավասարվում է ցեղասպանությանը: Ես գտնում են, որ պատմությունը մեջ խիստ կդատապարտի»,-ասել է սենատորը:
Մակքեյնի խոսքով, Սիրիայի հակամարտությանը հնարավոր կլիներ միջամտել և առանց ՄԱԿ համապատասխան մանդատի՝ ընդգծելով, որ հասկանում է այդ հարցերում որոշումներ կայացնելու «գերմանացի ժողովրդի դանդաղկոտությունը»:
Սենատոր Մակքեյնը ամերիկացի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, ով հակամարտության սկսվելուց ի վեր այցելել էր Սիրիա: Նա եղել է այն տարածքներում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ և հանդիպումներ ունեցել ընդդիմության որոշ ղեկավարների հետ:
Հիշեցենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդֆսը հայտարարել էր, որ Բարաք Օբամայի վարչակազմը եկել է այն եզրակացության, որ Սիրիայի իշխանություները ընդդիմության նկատմամբ քիչ քանակությամբ քիմիական զենք են կիրառել: Դրա հետ կապված, Վաշինգտոնը որոշում է կայացրել վերանայել իր քաղաքականությունը և զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանը:
ԱՄՆ-ի այս որոշումը անհանգստություն է առաջացրել Ռուսաստանում: Այսպես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Միացյալ նահանգների կողմից հնչվող մեղադրանքները՝ իբր Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք են կիրառել, համոզիչ չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու