«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթը` այսօր
Այսօր Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալու է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթը: Մրցույթի մեկնարկը տալու է Հայաստանը ներկայացնող Վահագն Մարգարյանը: Նա հանդես է գալու առաջին համարի ներքո՝ ներկայացնելով իր «Փակուղի» մենապարը, բեմադրությունը` Արսեն Մեհրաբյանի:
Մրցույթին մասնակցում է 10 երկրի ներկայացուցիչ: Ելույթ են ունենալու հետևյալ հերթականությամբ՝
1. Հայաստան
2. Բելառուս
3. Նիդեռլանդներ
4. Շվեդիա
5. Ուկրաինա
6. Չեխիա
7. Լեհաստան
8. Նորվեգիա
9. Սլովենիա
10. Գերմանիա
Ելույթներից հետո ժյուրին կընտրի երկու մասնակիցների, որոնցից էլ կընտրվի «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթի հաղթողը:
Նախորդող նորություններ՝ Վահագն Մարգարյանը ներկայացնելու է Հայաստանը «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում
Պատանի պարողների Եվրատեսիլ. 11 պարողներ Հայաստանյան եզրափակչում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները