Հունիսի 15-29-ը Դիլիջանը կգտնվի աշխարհի շախմատասերների ուշադրության կենտրոնում
Հունիսի 15-29-ը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը կգտնվի աշխարհի շախմատասերների ուշադրության կենտրոնում: Տավուշի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Շախմատի միջազգային ֆեդերացիայի /ՖԻԴԵ/ որոշմամբ այդ օրերին այստեղ կանցկացվի շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի վեց մրցաշարերից մեկը:
Միջազգային այս կարևորագույն մրցաշարը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակի 50-ամյակին, որը նա նվաճեց 1963 թվականին Միխայիլ Բոտվիննիկի հետ ունեցած պայքարում:
Ըստ աղբյուրի, մրցաշարին կմասնակցեն աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից 12-ը, ովքեր ներկայացնում են 9 երկիր՝ Հնդկաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մոնղոլիա, Վրաստան, Սլովենիա, Բուլղարիա, Լիտվա և Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները