Սյունիքի մարզպետի պաշտոնի նոր հավակնորդ կա
Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականին, ինչպես նաև մարզպետի պարտականությունները ժամանակավորապես փոխմարզպետ Արա Դոլունցին հանձնելու փաստին, «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրել. «Իշխանական շրջանակներում կա հատված, որն ակտիվորեն աշխատում է Դոլունցի նշանակման դեմ՝ որպես փաստարկ ներկայացնելով «Լիսկայի մարդ» լինելու հանգամանքը»:
Թերթի տեղեկություններով, որպես ապագա մարզպետ շրջանառվում է նաև գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի՝ Մելոյի թեկնածությունը: Վերջինս Սերժ Սարգսյանի հայրենակիցն է, Մելոն ծնվել է Գորիսի շրջանի Տեղ գյուղում: 1988թ-ից Մելոն մասնակցել է Արցախյան շարժմանը, ապա պատերազմի տարիներին գլխավորել է «Մելիք-Բարխուդար» կամավորական ջոկատների միավորումը: Այնուհետև վերջինս բավական երկար ժամանակ եղել է բրիգադի հրամանատար, իսկ 2007թ.-ից զբաղեցնում է Գորիսի զինվորական կոմիսարի պաշտոնը։ Նա ևս պարգևատրվել է Առաջին աստիճանի մարտական խաչ շքանշանով»: