Կար ժամանակ, երբ Էրդողանն էր գործադուլ անում
Համացանցում հայտնվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի նկարները, որտեղ նա, «գործադուլավորի» շապիկ հագին, մասնակցում է բողոքի ակցիայի: Ինչպես հայտնում է «Ermenihaber.am»-ը, վկայակոչելով թուրքական «Վաթան» օրաթերթի հրապարակումը, դեպքը տեղի է ունեցել 1988 թվականին, երբ Էրդողանը «Բարօրություն» կուսակցության (Refah Partisi) Ստաբուլի նահանգային կառույցի ղեկավարն էր:
Այդ ժամանակ Էրդողանն իր աջակցությունն էր հայտնում պետական կարևորագույն փաստաթղթերի հրատարակմամբ զբաղվող հրատարակչության աշխատակիցներին, որոնք աշխատավարձերի չվճարման պատճառով գործադուլ էին հայտարարել: Ցույցի ընթացքում Էրդողանը հավաստիացնում էր, որ իրենք լինելու են արդար և վճռական պայքարի մեջ մինչև խնդրի լուծումը.
«Մեր երկրում հատկապես 1980-ից հետո կառավարությունը բանվորների իրավունքների նկատմամբ լիակատար անտարբեր է, դա անհարիր է մարդու արժանապատվությանը: Մեր երկրում մեր բանվորները այնպիսի դժվարությունների առջև են կանգնած, ինչպիսին օրինակ, աշխատվարձեր չստանալն է»:
Նշվում է, որ հիշյալ գործադուլը սկսվել էր 1988 թվականի հունիսի 23-ին և ավարտվել նույն թվականի հոկտեմբերի 18-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու