Ադրբեջանցի պատգամավոր. Ադրբեջանի ՊՆ-ում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են դավաճանել Իլհամ Ալիևին
Ադրբեջանի խորհրդարանում ընթացիկ խնդիրների քննարկման ժամանակ պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հանդես է եկել ցնցող հայտարարությամբ: Նա ասել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում երկրի գերագույն գխավոր հրամանատար Իլհամ Ալիևին դավաճանելու պատրաստ պաշտոնյաներ կան:
Այս մասին հայտնում է «Modern.az» կայքը:
«Այսօր Պաշտպանության նախարարության կազմում այնպիսի անձինք կան, ովքեր 1993 թ-ին Գյանջայում ապստամբության ժամանակ բարձր պաշտոններ են զբաղեցրել: Բայց, շատ ափսոս, որ այն ժամանակ նրանք գերագույն գլխավոր հրամանատարին չաջակցեցին և ապստամբություն տեղի ունեցավ: Նրանք այսօր էլ Պաշտպանության նախարարությունում բարձր պաշտոններ են զբաղեցնում: Երկրում ընթացող իրադարձություններով խիստ անհանգստացած եմ, և եթե նման իրավիճակ կրկնվի, այդ մարդիկ կրկին չեն կատարելու Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը»,-ասել է պատգամավորը:
Այդ իսկ պատճառով Գուդրաթ Հասանգուլիևը առաջարկել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կազմում լուրջ կառուցվածքային փոփոխություններ իրականացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու