Րաֆֆի Հովհաննիսյան. «Աղաչում եմ այն քաղաքացիներին, որոնք ավտոբուս են նստում և արտասահման գնում, չգնալ» (Տեսանյութեր)
Այն, որ «Ժառանգությունը» միակ ընդդիմադիր ուժն է, որն ունի մանդատներ և Ազգային ժողովում, և Երևանի ավագանում, դա արդեն պարտավորեցնում է: Այսպիսի հայտարարությամբ այսօր ՀՀ քաղաքացիների հետ բաց հանդիպմանը հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ներկայացնելով մեկ տարվա ընթացքում կուսակցության գործունեությունը, նա գոհունակություն հայտնեց, որ արձանագրվեցին հաջողություններ թե նախագահական ընտրություններին և թե Երևանի ավագանու: Կրիկին նա մեղադրեց իշխանություններին ընտրակեղծիքների և լծակների օգտագործման մեջ, բայց նաև խոստովանեց, որ դրա մեջ մեղավորության մասնաբաժին ունի նաև ընդդիմությունը, որին նա միավորվելու կոչ արեց:
«Վերջ դրեք ձեր կուսակցական առաջնահերթությանը և եկեք միավորման», - ասաց նա:
Իր հերթին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտւղար Ռուբեն Հակոբյանը՝ ելույթում անդրադառնալով երկրի ներքին վիճակին, ընդգծեց, որ թույլ Հայաստանը արտաքին ուժերին չեն հետաքրքրում: Նրա խոսքով՝ եթե իրավիճակը երկրում ավելի վատանա, դա կարող է բերել բունտի, որը կդառնա անվերահսկելի: Նա ևս կոչ արեց ընդդիմությանը միավորել, և առաջին հերթին՝ Ազգային ժողովի ընդդիմադիր չորս խմբակցություններին, գոնե միասնական լինել որոշ հարցերում:
«Ժառանգության» ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ այսօր ժողովուրդը կարիք ունի փոփոխությունների, բայց չկա մի հզոր ուժ, որը կկարողանա հանձն առնել այդ փոփոխությունները, թեև «Ժառանգությունը» «մշտապես պայքարել է հանուն ժողովրդավարության»: Նա նաև խոստովանեց, որ սխալ էր 2009 թվականին Երևանու ավագանու ընտրություններին չմասնակցելը, բայց միայն «Ժառանգության» առաջնորդն էր, որ մարտահրավեր նետեց գործող իշխանություններին:
«Մենք պետք է պատրաստ լինենք մեր ներդրումն ունենալ նոր Հայաստանի ստեղծմանը: Պետք է դառնանք հավաքական ուժ: Մենք արդեն այդ նոր Հայաստանի քաղաքացիներն ենք», - ասաց նա:
Եզրափակելով այսօրվա հանդիպումը, Ր.Հովհաննիսյանը դիմեց ՀՀ բոլոր քաղաքացիներին «Ես աղաչում են այն քաղաքացիներին, որոնք ավտոբուս են նստում և արտասահման գնում, չգնալ: Ինչ որ դրոշ բարձրացնելու փոխարեն, կամ ինչ որ մի կուսակցության շահերի համար գործելու համար պետք է պայքարել, պետք է հավատալ», - ասաց նա, նշելով, որ այս վեց ամիսները ցույց տվեցին, որ հույս դեռ կա:
Հարակից տեսնյութեր` Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք դեռ պայքարի մեջ ենք
Ր.Հովհաննիսյան. Մեզ պետք է ոչ թե պատրվակ, այլ՝ գործ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան