Իրանի ՆԳ նախարարությունը հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքերը. Հասան Ռոհանին առջևում է
Նախօրեին Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո ՆԳ նախարարության ընտրական գործընթացների գլխավոր վարչությունը հրապարակել է քվեարկության նախնական արդյուքները, որոնք ստացվել են մի քանի նահանգից:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ ԻԻՀ ՆԳ ընտրական գործընթացների գլխավոր վարչության պետ Հոսեյնալի Նուրին հայտարարել է քվեարկության արդյուքները, համաձայն որոնց՝ 5 միլիոն 3 հազար 633 ձայնով առաջին հորիզոնականում է գտնվում ԻԻՀ ազգային անվ
տանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին:
Երկրորդ տեղը զբաղեցնում է Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը (1 միլիոն 582 հազար 724), իսկ երրորդը՝ ԻՀՊԿ նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային (1 միլիոն 298 հազար 597):
Նախորդող հրապարակում՝
Իրանի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով. Իրանագետի մեկնաբանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում