«Ռոբերտո» հագուստի և կոշիկների խանութների ցանցը տուգանվել է
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, անբարեխիղճ մրցակցության համար երեկ տուգանվել է «Ռոբերտո» հագուստի և կոշիկների խանութների ցանցը, ընդ որում պատժվել է առավելագույն` իր հաջորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Նման որոշում է կայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: «Նման բան շուկայում շատ է պատահում, դրա համար հնաձնաժողովը որոշել է խիստ մոտեցում ցուցաբերել, որպեսզի մյուսների համար «դաս» լինի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է հանձնաժողովի խոսնակ Գայանե Սահակյանը:
«Ժողովուրդ»-ը հավելել է, որ անբարեխիղճ մրցակցությունը դրսևորվել է խանութի կողմից հայտարարված զեղչերով: Բանն այն է, որ «Ռոբերտո» խանութը հայտարարել է 50 տոկոս զեղչ, սակայն այն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանել, և ոչ բոլոր ապրանքներն են զեղչված եղել: Իսկ թե ինչքան տուգանքի կենթարկվի խանութը, խոսնակը չի մանրամասնել»: