Կոմանդոս.Կանանց ներգրավումը դրական կազդի բանակի վրա
Բանակում կանանց ծառայության մասին որոշման գլխավոր պատճառը պայմանավորված չէ միայն նրանով, որ տղամարդկանց թվաքանակը քիչ է: Այսպիսի հայտարարությամբ այսօր ասուլիսի ժամանակ հանդես եկավ Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ անդրադառնալով ՀՀ ռազմաուսումնական հաստատություններում աղջիկներ ընդունելու որոշմանը:
Ըստ բանախոսի՝ դա հնարավորություն կտա ավելի բարելավել կարգուկանոնը զինված ուժերում, որոշակի կբարձրացնի նաև անձնակազմի պատասխանատվությունը:
«Տղամարդիկ երբեմն խոսակցության մեջ նույնիսկ մի քիչ չափից դուրս են գալիս, իսկ երբ կին է ներկա լինում, իրենք իրենց ավելի չափավոր և լուրջ են պահում»,- մասնավորեցրեց նա, հավելելով, որ աղջիկները որոշ կազմակերպչական հարցերում նաև ավելի պատասխանատու են:
Միաժամանակ Կոմանդոսը հիշեցրեց, որ Հայաստանում նախատեսվում է աղջիկների ընդունելություն կազմակերպել դեռ չորս ինժեներական մասնագիտություններով, և հայտնի չէ, թե ինչպես կվերաբերվեն այդ նորամուծությանը հայկական ընտանիքներում:
«Մենք դեռ չգիտենք` աղջիկները կգան ծառայելու, թե ոչ: Կան աղջիկներ, ովքեր ասում են, թե ցանկանում են ծառայել: Հնարավոր է նաև, որ աղջիկները ցանկանան ծառայել, սակայն ծնողները չթույլատրեն», - նշեց նա:
Ընդհանուր առմամբ՝ նման փորձը, Կոմանդոսի գնահատմամբ, դրական կազդի բանակի վրա: Նա նշեց, որ կանայք զինվորական ծառայություն են անցնում Իսրայելում, այժմ ՝ նաև Նորվեգիայում, և նկատեց, որ նշված երկրներում երկու սեռերի փոխհարաբերությունները նորմալ վիճակում են:
Արկադի Տեր-Թադևոսյանը նաև հիշեցրեց, որ կանայք գրեթե տղամարդկանց հավասար մասնակցում էին Արցախյան ազատամարտին,, և նույնիսկ քսան կին ենք կորուստ տվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան