Հասարակություն 10:22 15/06/2013

11-րդ սիրո պատմությունը «Մեր տանը». «Բարև Ձեզ, ես ուզում եմ ամուսնանալ …»

Հեղինակ` Լիա Խոջոյան

«Մեր տունը» կրկին աժիոտաժի մեջ է ու եռում է` այստեղ հերթական անգամ պատրաստվում են հարսանիքի: Իր գոյության վեց տարիների ընթացքում հունիսի 22-ին այստեղ կկայանա 11-րդ հարսանիքը, իսկ կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանն էլ 11-րդ անգամ, փաստորեն, «զոքանչ-մայրիկ» կդառնա:

Ապրիլի 6-ին «Մեր տանը», որտեղ ապրում են 18-23 տարեկան մանկատան աղջիկներ, հերթական հարսանիքն էր` շուքով, հանդիսավորությամբ ամուսնացրեցին Անիին: Ընդ որում ինչպես և կազմակերպության առօրյան, այնպես էլ հարսանիքի մասին թե շատ գրվեց, թե շատ խոսվեց` «Մեր տունը» էջմիածնեցիների ուշադրության կենտրոնում միշտ է եղել: Հարսանիքից մի քանի օր անց Տիգրանուհի Կարապետյանը վերադառնում է կազմակերպություն և նկատում, որ շենքի դիմաց կանաչ գույնի «06» է կանգնած: Տ.Կարապետյանին ճանաչողները կփաստեն` խստությունը այն հիմնական դրույթն է, որ կարող էր անգամ ամրագրված էլ չլիներ կազմակերպության կանոնադրության մեջ, բայց որը գերիշխում է այստեղ.

«Ես էլ դեռ մտածեցի, թե դժվար ինչ-որ բան լինի, գուցե հարևանի մոտ են եկել ու մտա ներս»,- Panorama.am-ին պատմեց տիկին Կարապետյանը:

«Հետաքրքիրն այն է, որ ես երբեք դռան զանգին չեմ մոտենում, աղջիկներն են դուռը բացում, բայց այս անգամ, չգիտես ինչու, հենց ես էլ մոտեցա: Մոտեցա դռանը, «գլազոկով» նայեցի, տեսնեմ` մի հատ սիրուն, մատղաշ տղա, կանգնած ժպտում է… այնպես էլ նման էր «Տղամարդիկ» ֆիլմի հայտնի տեսարանին (ծիծաղում է): Դուռը բացեցի, ասում եմ` «հը՞ն, տղա ջան»: Բարևեց, ու թե` «մի բան հարցնեմ էլի, ես գիտեմ ձեր կարգուկանոնը, որ ես չեմ կարող ներս մտնել, բայց մենակ մի բան եմ ուզում իմանալ, ես ուզում եմ ամուսնանալ ու լուրջ նպատակներ ունեմ: Ձեր աղջիկներին էլ շատ եմ հավանում»: Ասում եմ` քանի՞ տարեկան ես: Բա 22, ասում եմ` Վազգեն ջան, երիտասարդ երեխա ես, ի՞նչ գործդ ա կտրել, որ ամուսնանում ես, այն էլ սենց: Ինքն էլ թե բա` ներս գամ պատմեմ, ասացի` չէ, ներս չես գա: Եթե շատ լուրջ ես, գնա մորդ ու հորդ բեր, որ ես իմանամ, որ ծնողներդ գիտեն, որ եկել ես մեր դուռը: Ինքն էլ` հա, կբերեմ ու գնաց»,- շարունակեց «Մեր տան» նախագահը:

Ամուսնության նպատակով զանգը տված երիտասարդի հետևից դուռը փակելով, Տ.Կարապետյանն անցնում է իր աշխատասենյակ, մինչ այդ զրույցի բռնվելով «Մեր տուն» «Զատիկ» մանկատնից այստեղ մի քանի տարի առաջ տեղափոխված Մարիամի հետ: Վերջինս նեղսրտում է, թե իր վախը մենակությունից այդպես էլ չանցավ ու ինքը շարունակում է կյանքում էլ մենակ մնալ` անկախ նրանից, որ «Жди меня» հաղորդաշարի միջոցով գտել է հարազատ եղբորը.

«Ես էլ հումորով ասեցի` Մարիամ, հեսա քեզ ամուսնացնելու եմ, աչքիս դու պետք է ամուսնանաս»,- պատմեց Տ.Կարապետյանն:

Որոշ ժամանակ անց դռան զանգը նորից տալիս են, ներս են մտնում Վազգենը ծնողների հետ.

«Եկան նստեցին, մայրն ասաց` ինչ անեմ, տիկին Կարապետյան ջան, իմ տղան որ որոշել է այստեղից, ես իր որոշումը հարգում եմ: Պատմեց, որ գնացել է Էջմիածնի ոստիկանություն, «Մեր տան» հասցեն իմացել ու եկել է: Հայրն էլ կողքից, թե` «ոչինչ, որ մանկատան աղջիկ է, մենք չենք նեղվում, որովհետև իմ մայրն էլ Գյումրիի մանկատանն է մեծացել»: Պարզվեց, որ տատիկի առողջությունը վատ է ու Վազգենն էլ որոշել է շուտ ամուսնանալ, որ տատին հարսանիքին ներկա լինի ու հարսին տեսնի…»:

Սակայն ամենահետաքրքիրն առջևում էր: Պարզելով, որ երիտասարդի մտադրությունները լուրջ են, ծնողներն էլ իրենց համաձայնությունը, փաստորեն, տվել են, տիկին Կարապետյանը սկսում է մտորել, թե իր աղջիկներից ո՞վ կարող է Վազգենի երջանկությունը կազմել: Նախևառաջ հարցնում է փեսացուին` ի՞նչն է գնահատում ու ինչպիսի՞ն կուզեր, որ իր ապագա կինը լիներ, բայց մտքում արդեն Մարիամի թեկնածության վրա է սևեռվել.

«Իր նկարագրածից ամեն ինչը համընկավ Մարիամի հետ, բայց նախևառաջ այն, որ Մարիամն էլ ֆուտբոլի մոլի երկրպագու է: Միայն մի խնդիր կար` Մարիամը 24 տարեկան է, ու ես մտածեցի, որ դա կարող է խնդիր լինել … Բայց որոշեցի` «была не была!»: Մարիամս եկավ, սուրճ բերեց … Վազգենը նայեց իրան, նայեց մորը, էլի Մարիամին, մեկ էլ ինձ նայեց ու` աչքով չարեց: Դե ես էլ թեթևակի տարիքի պահով մտմտացի, բայց Վազգենի մայրը շատ հանգիստ ասաց` ոչինչ, որ 25 էլ լինի խնդիր չի: Ու այդպես սկսվեց սիրո պատմություն…»,- պատմեց մեր զրուցակիցը:

Դրանից հետո արդեն ամեն ինչ, ինչպես ավանդական հայկական ամուսնությունների դեպքում է` հանդիպումներ, նվերներ, տղայի տուն գնալ ու ամենակարևորը` ծանոթություն տատիկի հետ, ով է, փաստորեն, երիտասարդների ամուսնության պատճառը հանդիսացավ…

Մեր այցելության պահին Մարիամը «Մեր տան» աշխատակիցների հետ օժիտն էր դասավորում ճամպրուկներում` ամեն մի պարագան, ամեն մի կտորը առանձին փաթեթավորելով, գեղեցիկ ու հավասար շարելով: Օժիտի մեծ մասը կազմող հագուստների և այլ իրերի վրա Paris էր գրված.

«Իմ երազանքն է` Փարիզ գնամ»,- ասաց ամաչկոտ Մարիամը, ով հարցին` երջանի՞կ ես, միայն գլուխը թոթվեց: Իսկ հաշվի առնելով այն, որ մյուս երազանքը` հարսանիքին հյուրընկալել շոումեն Aram MP3-ին կարծես իրականացել է, վստահ ենք, որ մի օր էլ Փարիզի տոմսը ձեռքին Մարիամը անպայման կուղևորվի դեպի սիրո քաղաք:

Տ.Կարապետյանը նշեց, որ Մարիամը հեռու տեղ չի գնում` Շահումյան գյուղ, ինչը ավելի կհեշտացնի իրենց հետագա շփումը, քանզի ոչ մի աղջիկ, որ այս տանից հարցս է գնացել, «Մեր տունը» այլ կերպ, քան հորական, չի անվանում ու առիթ-անառիթ գալիս այցի աղջիկներին ու անձնակազմին:

Նախորդիվ`

«Մեր տնից» սիրելիի տուն. հերթական ուրախությունը մանկատան նախկին սաների կյանքում (լուսանկարներ) 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}