Շուշիում զարգանում է գորգագործությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Շուշի քաղաք:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Արցախի Նախագահը եղել է քաղաքի գորգագործական արտադրամասում և ծանոթացել նրա աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարևորել է այս ճյուղի զարգացումը ինչպես երկրի տնտեսության առաջընթացի ապահովման, այնպես էլ Արցախի մշակույթը արտաքին աշխարհին ներկայացնելու գործում:
Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է Շուշիում բնակելի շենքերի, արհեստագործական ուսումնարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի շինհարթակ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահն ընդգծել է, որ մեր նպատակն է վերականգնել Շուշիի` որպես կրթական, հոգևոր ու մշակութային կենտրոնի երբեմնի փառքը, և այդ գործում մեծ դերակատարություն կունենան այս ուսումնական հաստատությունները:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան