Էժանագին սուտ. ՊՆ խոսնակը հերքում է Խաչատուրովի որդու հետ կապված տեղեկությունը
«Այն տեղեկատվությունը, թե Յուրի Խաչատուրովի որդին զինծառայողներ է ծեծել էժանագիտ սուտ է և այդպիսի բան չկա: Գլխավոր շտաբի պետի որդին այդ զորամասում է եղել 10 օր առաջ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հերքելով օն-լայն մի քանի լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ՀՀ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդին ալկոհոլի ազդեցության տակ Դիլիջանի հրետանային զորամասի 4 զինծառայողների է ծեծի ենթարկել:
«Ապատեղեկատվություն է», -պնդեց Հովհաննիսյանը` նշելով, որ տեղեկությունը տարածողը թող գոնե մեկ զինծառայողի անուն տա, եթե տիրապետում է դրան: