Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կորդեգրի Իրանի նորընտիր նախագահը. Մեկնաբանում է իրանագետ Ա.Իսրայելյանը

Իրանում ավարտվեցին 11-րդ շրջանի նախագահական ընտրությունները: Առաջիկա չորս տարիները Իրանի Իսլամական Հանրապետությունը ղեկավարելու է բարեփոխական ուժը ներկայացնող նախագահ Հասան Ռոհանին: Իրանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

Փորձագետի խոսքով` նախագահական ընտրությունների վերջանական արդյունքների հրապարակումից հետո Թեհրանի փողոցներում քաղաքացիների կազմակերպած տոնախմբությունները վկայում են, որ Իրանի նորընտիր նախագահը ունի հասարակական մեծ աջակցություն:

«Ներկայում Իրանը կանգնած է ներքին և արտաքին լուրջ մարտահրավերների առջև: Սակայն, առաջին քայլը, որը Իրանի հասարակությունը սպասում է նորընտիր նախագահից, դա առաջին հերթին տնտեսության առողջացումն է: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին միջուկային ծրագրի հարցում Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետևանքով տնտեսությունը լուրջ վնասներ է կրել: Մի քանի անգամ աճել են պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների գները, թանկացել է ներքին սպառման գազը, բենզինը, լուրջ խնդիրներ են առաջացել նավթի արտահանման հարցում և այլն: Կհաջողվի՞ արդյոք նորընտիր նախագահին նվազեցնել տնտեսական պատժամիջոցների վնասները, ցույց կտա ժամանակը»,-նշեց Ա.Իսրայելյանը:

Անդրադառնալով Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման հարցին՝ իրանագետը մասնավորապես նշեց. «Բնական է, որ առանց Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու, որևէ առաջընթաց հնարավոր չէ ակնկալել: Սակայն Սպիտակ տունը արդեն շտապել է շնորհավորել Իրանի ժողովրդին հաղթանակ տոնելու առթիվ և պատրաստակամություն է հայտնել միջուկային ծրագրի շուրջ ուղղակի երկխոսության սկսել Իրանի կառավարության հետ: Ինչպես հայտնի է, որ վերջերս ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու առաջարկություններ ևս հնչել են, սակայն Ահմադինեժադի կառավարությունը նպատակահարմար չի գտել ներկայիս պայմաններում բանակցությունների մեջ մտենլ Միացյալ Նահանգների հետ»:

Շարունակելով թեման` փորձագետը հավելեց. «Ռոհանիի հաղթանակից հետո Սպիտակ տան շնորհավորանքը կարծում եմ դրական ազդանշան է, և կարող է նոր էջ բացել Իրան-ԱՄՆ հարաբերություններում: Սակայն, ինչպիսի ներքին և արտաքին քաղաքականություն էլ ընտրի նորընտիր նախագահը, ստիպված է լինելու հաշվի նստել տարածաշրջանային զարգացումների հետ»:

«Անկախ նրանից, թե նախընտրական քարոզչության ժամանակ ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ ինչպիսի դիրքորոշումներ է արտահայտել Հասան Ռոհանին, առաջիկայում նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելուց հետո նորընտիրը նախագահը, երբ որ հստակ կհայտարարի, թե Սիրիայի հարցում Իրանը ինչ դիրքորոշում է որդեգրելու, Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահի» հարաբերությունները ի՞նչ ձևաչափով են զարգանալու և վերջապես պաշտոնական Թեհրանը ի՞նչ դիրքորոշում է ունենալու միջուկային ծրագրի հարցում, այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչ ձևաչափով կզարգանան Իրան-Արևմուտք հարաբերությունները, որոնք էլ անմիջականորեն իրենց ազդեցությունը կունենան երկրի տնտեսության վրա»,-նշեց Իսրայելյանը:

Այն հարցին, թե ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կորդեգրի Իրանի նոր նախագահը Հարավային Կովկասի հանդեպ, իրանագետը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա կարծում եմ, որ այդ տարածաշրջանի հանդեպ Իրանը նորընտիր նախագահի պաշտոնավարման ժամանակ պետք է իր արտաքին քաղաքականությունն ակտիվացնի: Ըստ իս իսլամական հեղափոխությունից հետո օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով Իրանն այնքան էլ ակտիվություն չի դրսևորել Հարավային Կովկասի հանդեպ, ինչի հետևանքով էլ տարեց տարի աճել է Թուրքիայի դերն այդ տարածաշրջանում: Անցնող տարիների ընթացքում երկրի անվտանգության ապահովման հարցում Իրանը հիմնական ուշադրությունը դարձրել է Պարսից ծոցի տարածաշրջանին: Սակայն վերջին տարիներին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով ԱՄՆ-ի ազդեցության մեծացումը, Ադրբեջանի և Իսրայելի միջև հաստատված ռազմավարական հարաբարերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ տեղի ունեցող զարգացումները Թեհրանին կարծես թե պետք է ստիպեն առավել մեծ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասի տարածաշրջանին»:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ իրանագետը նշեց, որ դրանք կապված կլինեն այն բանի հետ, թե ինչպես կզարգանան Թուրքիա-Իրան և Ադրբեջան-Իրան հարաբերությունները:
«Իրանը անցնող տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վարել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Իրանը գտնում է, որ հակամարտության գոտում արտաքին ուժերի ներկայությունը սպառնում է իր շահերին: Ըստ այդմ, կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս կարգավիճակի պահպանումը լիովին համապատասխանում է Իրանի շահերին»,-հավելեց փորձագետը:

Շարունակելով Հարավային Կովկասի թեման` փորձագետը նշեց, որ ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին նախընտրական քարոզարշավի ընթացքում, անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին և հարևան որոշ երկրների հետ Թեհրանի ունեցած ոչ բնականոն հարաբերություններին նշել էր. «Առանց չափազանցության կարելի է ասել, որ Ադրբեջանը ներկայում Իրանի համար վերածվել է անվտանգության սպառնալիքի: Ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ այնպիսի քայլեր են կատարում, որոնք սպառնում են Իրանի տարածքային ամբողջականությանը: Ուստի Իրանի պատասխանատու պաշտոնյաները չպետք է Ադրբեջանի սպառնալիքների նկատմամբ անտարբերություն ցուցաբերեն»:

«Հասան Ռոհանին, լինելով նախկին նախագահներ Հաշեմի Ռաֆսանջանիի և Սեյյեդ Մոհամմադ Խաթամիի գաղափարակիցը, կարծում եմ կհետևի նրանց օրինակին (վերջիններս իրանաիրաքյան պատերազմից հետո կարողացան երկրի տնտեսությունը ազատականացնել և ինտեգրվել եվրոպական հանրույթին), և օգտագործելով պետական կառավարման համակարգում իր ունեցած փորձն ու գիտելիքները (Հասան Ռոհանին 1989-2005թթ. եղել է ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը և Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ միջուկային խնդրի շուրջ գլխավոր բանագնացը) կկարողանա երկիրը դուրս բերել ներկայիս տնտեսական ծանր վիճակից և Արևմուտքի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու նախադրյալներ ստեղծել»,-եզրափակեց իրանագետը:

ԻԻՀ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 50 միլիոն 483 հազար 192 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 36 միլիոն 704 հազար 156 քաղաքացի (72,7%):
35 միլիոն 458 հազար 747 վավեր քվեից Հասան Ռոհանին ստացել է 18 միլիոն 613 հազար 329 քվե՝ ընտրվելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ:

Մնացյալ քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝
Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ՝ 6 միլոն 77 հազար 292 ձայն
ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլի՝ 4 միլիոն 168 հազար 946 ձայն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար (ԻՀՊԿ) Մոհսեն Ռեզայի՝ 3 միլիոն 884 հազար 412 ձայն
ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթի՝ 2 միլիոն 268 հազար 753 ձայն
ԻԻՀ նավթի նախկին նախարար Մոհամմադ Ղարազի՝ 446 հազար 15 ձայն



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:24
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Թուրքիան Գամբիային ևս 17 զրահապատ մեքենա կնվիրաբերի
Գամբիայում Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուք-յան էջում կատարված գրառման համաձայն՝ թուրքական պետությունը Գամբիային զրահապատ մեքենաներ է կրկին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այժմ Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում. ՍԱՏՄ ղեկավար
2024 թվականին Հայաստանում գրանցվել է  թունավորման 13 դեպք։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից
Հունվարի 14-ին, ժամը 13:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:56
Արարատի մարզում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա
Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա: Շիբանին,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի
Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը նվեր է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենից։  NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Խուճապի մի մատնվեք, եթե ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից. Սամվել Մարտիրոսյան
«Պետք չէ խուճապի մատնվել, երբ ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի զանգում են հեռախոսով»,- ասում է տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սլովակիան պատրաստ է օգնել Հայաստանին դեպի ԵՄ ճանապարհին
ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայի Նոցիարն այսօր ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է հետ Հարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Եվրոպայի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական ​​աջ կուսակցությունները ստանում են պետություններ կառավարելու հնարավորություններ.Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ Անդամ Արտակ Զաքարյանը գրում է ««Յո՞ երթաս» Կարծում եմ, 2024 թվականը շրջադարձային էր եվրոպական քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
17:11
Լոս Անջելեսում հրդեհների պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվում
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվել  Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am
16:55
Զորակոչվո՞ւմ են պարտադիր զինծառայության լյարդի ու լեղապարկի խնդիր ունեցող քաղաքացիները. ՊՆ պարզաբանումը
Պապիկյանի այդ հայտարարությունը հարցեր էր առաջացրել լյարդի, լեղապարկի խնդիրներ ունեցող ու զորակոչային տարիքում գտնվող քաղաքացիների ու նրանց ծնողների շրջանում։
Աղբյուր` Panorama.am
16:50
ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի պայմանագիրը. AP
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման գործարքի պայմանները։ Այդ մասին հայտնում է Associated...
Աղբյուր` Panorama.am
16:20
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 11 հազար դիմորդ
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ստացվել է 11 606  հայտ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ժող ջան, այս այլանդակությունը ձեր հաշվին է. Համբարյան
«Դիպուկահարների նշանառության տակ և մի քանի թինկապահներով կառավարության շենքից գնում են դիմացի ռեստորան «պեռեռիվ» անելու......
Աղբյուր` Panorama.am
16:01
Լավրով. ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանի ինքնիշխան որոշումն է
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, հունվարի 14-ին 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
15:51
Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ
Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար...
Աղբյուր` Panorama.am
15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}