Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կանչել են դատարան (լրացված)
«Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կանչել են դատարան»,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Թեհրանի 76-րդ շրջանային քրեական դատարանը Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի բողոքի հիման վրա ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին սահմանադրության դրույթները խախտելու մեղադրանքով կանչել է դատարան:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ կառավարության լրատվական ծառայությունը, արձագանքելով Մ.Ահմադինեժադին դատարան կանչելու փաստին, նշել է, որ դատարան կանչելու հիմքերը հստակ ձևակերպված չեն և դատարան կանչելուց առաջ անհրաժեշտ արարողակարգային գործողություններ չեն կատարվել:
Ըստ իրանական աղբյուրի՝ վերջերս ևս Մահմուդ Ահմադինեժադին դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու