Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը շնորհավորել է ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին
«Սիրիայի ժողովրդի անունից ամենաանկեղծ շնորհավորանքներս եմ հղում ԻԻՀ նորընտիր նախագահին»,- իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նշված է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի շնորհավորական ուղերձում:
Բաշար ալ-Ասադը Հասան Ռոհանիին ուղղված իր շնորհավորական ուղերձում շեշտել է Սիրիայի կառավարության կամքը ամրապնդել երկկողմ հարաբերությունները:
Նշենք, որ հունիսի 14-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ է ընտրվել բարեփոխական ուժը ներկայացնող թեկնածու Հասան Ռոհանին: Ռոհանիին իրենց աջակցությունն էին ցուցաբերել նաև ԻԻՀ նախկին նախագահներ Հաշեմի Ռաֆսանջանին և Սեյյեդ Մոհամմադ Խաթամին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում