Վրաստանի 24 հազար քաղաքացիներ կարող են զրկվել քաղաքացիությունից
Վրաստանի 24 հազար քաղաքացիներ միաժամանակ ապօրինաբար հանդիսանում են այլ պետությունների քաղաքացիներ, ինչի մասին չեն տեղեկացրել վրացական իշխանություններին: Վրաստանի սահմանադրության համաձայն՝ այդ հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիությունից զրկելու համար: Այս մասին հայտնում է «Գռուզիա օնլայն» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ տվյալները բացահայտվել են Վրաստանի Պետական ծառայությունների գործակալության կողմից ընտրողների ցուցակների և համապատասխան տվյալների բազայի ճշգրտման արդյունքում:
Գործակալությունը առաջարկել է օտարերկրյա անձնագրեր ունեցող քաղաքացիներին դիմել երկքաղաքացիություն ձեռք բերելու համար:
Սակայն Վրաստանի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը կարող է բացառության կարգով վրացական քաղաքացիություն տալ օտարերկրյա այն քաղաքացուն, ով հատուկ ծառայություններ է մատուցել Վրաստանին, ինչպես նաև այն դեպքում, երբ օտարերկրյա քաղաքացուն Վրաստանի քաղաքացիություն շնորհելը բխում է պետական շահերից:
Նշենք, որ Հայաստանում գործում է երկքաղաքացիության ինստիտուտը, և համաձայն Հայաստանի օրենսդրության՝ այլ պետության քաղաքացիություն ընդունելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու