Իրանի նախագահի երդմնակալությունը կկայանա երկու փուլով
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը կանցկացվի երկու փուլով՝ օգոստոսի 3-ին և 5-ին, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
Առաջին փուլը իշխանության փոխանցումն է գործող նախագահից նորընտիրին, արարողությունն անցկացվում է այաթոլլա Ալի Խամենեիի, իշխանության բոլոր ճյուղերի ղեկավարների ու երկրի ռազմական վերնախավի ներկայությամբ:
Ըստ «Ֆարս» գործակալության, արարողության երկրորդ մասը բուն երդմնակալությունն է, այն կայանում է երկրի խորհրդարանում: Երդմնակալության արարողությունը օգոստոսի 5-ին է: Մահմուդ Ահմադինեջադը, վերընտրվելուց հետո, 2009-ի այդ օրն էր երդվել:
Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրությունները կայացել էին հունիսի 14-ին: ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին հավաքել էր 50,48 տոկոս: ԻԻՀ սահմանադրության 117 հոդվածի համաձայն՝ նախագահը ընտրվում է ձայների բացարձակ մեծամասնությամբ, եթե ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չի հավաքել մեծամասնություն, ապա անցկացվում է երկրորդ փուլ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու