Տարածաշրջան 16:00 17/06/2013

«Բեկում չի լինի». Մարկեդոնովը՝ «Մեծ ութնյակի» գագաթաժողովներում ձևավորված «ղարաբաղյան ավանդույթ»-ի ու սպասելիքների մասին

 «Էխո Կավկաս»-ը տպագրել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի` «Դիվանագետների խնդիրը` ԼՂ խաղաղ գործընթացը պահպանելն է» վերնագրով հոդվածը: Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.

«Հունիսի 17-18-ը, Հյուսիսային Իռլանդիայում տեղի կունենա «Մեծ ութնյակի» գագաթաժողովը: Այդ համաժողովի օրակարգում տեղ է հատկացվել նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների `ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները ԼՂ հարցի վերաբերյալ համատեղ հայտարարություն են պատրաստում: Ընդ որում՝ չի բացառվում, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այդ մասին վերջերս հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ առնվազն աշխատանքներ են տարվում: Եվ հարց է առաջնում՝ ինչ է նշանակում ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ հետաքրքրության մեծացումը...

«Մեծ ութնյակի» գագաթաժողովներում, կարծես «ղարաբաղյան ավանդույթ է» ձևավորվում. 2009թ-ի հուլիսի 10-ին, Իտալիայի Ակվիլա քաղաքում մեկնարկած հերթական գագաթաժողովի ավարտին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում բացահայտվեցին կարգավորման հիմնական չափորոշիչները:

Այդ հայտարարությունում կարգավորման սկզբունքները սահմանվեցին որպես «հիմնարար»: Հետագայում, այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները» (այդպես են կոչվում 2007թ. Իսպանիայի մայրաքաղաքում կայացած ԵԱՀԿ-ի գագաթաժողովի պատվին) այդ փաստաթղթի հիման վրա «նորացվեցին» և 2009թ. դեկտեմբերին ներկայացվեցին կողմերին:

Վերոհիշյալ մոտեցումներին հավատարիմ լինելու մասին երեք երկրների ղեկավարները հայտարարեցին Կանադայի Մուսկոկա քաղաքում(2010թ. հունիս) և Ֆրանսիայի Դովիլ հանգստավայրում (2011 հունիս)՝ «Մեծ ութնյակի» գագաթաժողովների և Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում (2012թ.) «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ:

Այդուհանդերձ, այդ ընթացքում խաղաղ կարգավորման գործընթացում բեկում այդպես էլ չարձանագրվեց: Եվ այսօր էլ առանձնապես հույս չկա, որ նոր հայտարարության ընդունմամբ բեկում կգրանցվի: Կողմերն առաջվա պես պատրաստ չեն փոխզիջումների գնալ, «նորացված սկզբունքներն էլ» Բաքվում և Երևանում տարբեր կերպ են մեկնաբանվում՝ յուրաքանչյուրն իր ազգային շահերին համապատասխան:

Ամեն դեպքում, ևս մեկ կարևոր մանրուք կա, որը, ճիշտ է, հակամարտության շրջանակից դուրս է, բայց կարգավորման գործընթացում կարևոր դեր է խաղում: Եթե Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով ավարտվեց ընտրական փուլը, ապա Ադրբեջանում աշնանը նախագահական ընտրություններ են անցկացվելու՝ երկրում ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո առաջին անգամ, որոնք երկրի նախագահին իրավունք են վերապահում առաջադրել իր թեկնածությունը երրորդ անգամ: Եվ չնայած նախագահական ընտրարշավի ակնհայտ ֆավորիտը Իլհամ Ալիևն է, քարոզարշավն, այդուհանդերձ, հեշտ չի լինելու նրա և նրա կողմնակիցների համար: Ամեն դեպքում Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն ուսումնասիրում է արաբական և թուրքական փորձը: Չէ որ բարեկամական երկիր Թուրքիայում սովորում են բավական մեծ թվով ուսանողներ, որոնք սեփական աչքերով են տեսնում են հասարակական բողոքի ակցիաների ծավալները և ոգեշնչվում են դրանցից: Բացի այդ՝ բավական երկար ժամանակ Թուրքիայի Հանրապետությունը Ադրբեջանում դիտվել է որպես օրինակ:

Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած իրադարձություններն իշխանություններին ստիպում է մոբիլիզացնել հայրենասիրական հռետորաբանությունը, որն օգնում է շեղել ժողովրդի ուշադրությունը սոցիալական և տնտեսական խնդիրներից դեպի այլ թեմաներ: Այդ հարթակում նախագահի թիմը, ինչպես որ հետխորհրդային մյուս երկրների իշխող վերնախավերը, իրեն ավելի վստահ է զգում: Հետևաբար, դժվար չէ կանխատեսել, որ կբարձրանա ղարաբաղյան թեմատիկայով քարոզչական ելույթների մակարդակ: Եվ դա դժվար թե խաղաղ կարգավորման գործընթացը շարժի այն կետից, որում որ այն այսօր գտնվում է:

Այդուհանդերձ, համանախագահող երկրները շարունակում են ընդլայնել դիվանագիտական ջանքերը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերջերս հանդիպում անցկացրեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եվ ահա Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ 100 տոկոս վստահ է, որ «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ եռանախագահները հայտարարություն են ընդունելու: Այս առնչությամբ հարց է առաջանում՝ ինչի համար է խաղաղարար գործունեության ակտիվացումը, արդյոք դրանում տրամաբանական պատճառներ կան:

Դժվար է հավատալ, որ ամերիկացի, ռուս և ֆրանսիացի դիվանագետները հանկարծակի դարձել են «վարդագույն ակնոցներով կյանքին նայող երազողներ» և իրոք հավատում են, որ բանակցություններում շուտափույթ առաջընթաց է հնարավոր: Նրանց առաջադրանքը, սակայն, այժմ հետևյալն է՝ գոնե պահպանել խաղաղ կարգավորման գործընթացը և թույլ չտալ, որ այն վերջնականապես փակուղի մտնի: Հակառակ դեպքում, հետևանքները կարող են անկանխատեսելի լինել, քանի որ եթե ընտրությունների ժամանակ նոր խաղաղ նախաձեռնութուններով չհավասակշռեն անխուսափելի հայրենասիրական հռետորաբանությունը, ապա մեծ է վտանգը, որ դիվանագետների փոխարեն կսկսեն խոսել այլ մասնագետները: Եվ ԱՄՆ-ն, և Ռուսաստանը, և Ֆրանսիան հավասարակշռում են ինչպես որ կարողանում են:

Եվ նոր հայտարարության նպատակն է գոնե դանդաղ առաջընթացի պատրանք ստեղծել, այն ԶԼՄ-ներով շրջանառության մեջ դնել և առաջ տանել հետագա քննարկումների ժամանակ: Չպետք է մոռանալ նաև այն մասին, որ Մոսկվան և Վաշինգտոնն իրենց օրակարգն ունեն, որում կողմերը զգալի հակասություններ ունեն, բայց չեն ցանկանում դաժան առճակատման մեջ մտնել: Եվ ահա նման դեպքերում գտնվում են ընդհանուր թեմաներ, ինչպիսին որ Լեռնային Ղարաբաղն է, խաղաղ գործընթացը կամ Աֆղանստանը:

Այսպիսով տեսանելի բեկում ակնկալել պետք չէ: Բայց ներկա հանգամանքներում բանակցությունների պահպանումն ու շարունակելը վատ արդյունք չէ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}