Հողը գյուղացու սեփականությունն է, իրոք ռուսական զորքն ավիրել է. Փոխհատուցում են խոստացել
Հայաստանում ռուսական զորքի զինավարժությունների հետևանքով Արագածոտնի մարզի Սադունց գյուղի տուժած բնակիչ Ալիխան Բրոյանին թե մարզեպտարանից, թե գյուղապետարանից խոստացել են փոխհատուցել կրած վնասը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական զորքը զինավարժությունները որոշել էր անցկացել գյուղացուն` սեփականության իրավունքով պատկանող 7 հա մակերեսով խոտհարքում, տանկեր են աշխատել, խրամատներ փորվել: Տնակում ապրող Բրոյանը, ով խնամում է հաշմանդամ հորը, ունի մայր, կին, երեք երեխա, հույս ուներ, որ 1200 տուկ խոտ կքաղեր, կարիքները կհոգար:
«Գյուղապետարանից, մարզպետարանից եկան, տեսան: Ես ասեցի, մոտ 1200 տուկ խոտ էի ստանալու: Ինձ ասեցին, ինչքան մնացել է խոտ, քաղի, ինչ տարբերություն եղավ, մնացածը մենք կփոխհատուցենք: Թմբերի կողքերը մի քիչ մնացել է, երևի մի 200 տուկ կլինի»,-Panorama.am-ին հայտնեց Բրոյանը, ավելացնելով, որ օգոստոսի վերջ արդեն կսկսի հունձը:
Մարզպետարանի ու գյուղապետարանի աշխատակիցները խոստացել են նաև գյուղացու հողատարածքում առաջացրած փոսերը լցնել, քարերը մեջից հավաքել, նորմալ վիճակով հողը գյուղացուն վերադարձնել:
«Պայմանագիր, բան կնքնեցինք, որ նորմալ վիճակով ինձ վերադարձնեն»,-ասաց Բրոյանը:
Մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման վարչության պետ Գևորգ Օհանյանը Panorama.am-ին ասաց` ամեն ինչ նորմալ է արդեն:
«Փոխհատուցում լինելու է, իր սեփականություն էր հողատարածքը»,-ասաց Օհանյանը, ով Panorama.am-ի հետ առաջին զրույցում կտրականապես հերքեց փոխհատուցամն հնարավորությունը, գյուղացուն սուտասան որակեց, իբր հողատարածքը Ալիխան Բրոյանի սեփականությունը չի հանդիսանում:
Նախորդող հրապարակումներ`
Գյուղացու ապրուստը հողին են հավասարեցնում. «Եկեք, օգնության հասեք»
Սադունցի դեպքեր. «Գյուղապետը գլուխը բռնել է, ասում է, էս իիի՞նչ են արել»
Զորավարժանքներ. Որքան իրական տեղանք է հարկավոր դրա համար
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան