Թուրքիայի գրեթե ողջ տարածքը` ցույցերի ու քայլերթների մեջ
Նախօրեին Ստամբուլի Թաքսիմ և Անկարայի Քըզըլայ հրապարակներ շարժվել փորձող ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների արդյունքում ձերբակալվել են բազմաթիվ ակտիվիստներ: Թուրքական «Վաթան» օրաթերթի տվյալներով` ընդհանուր առմամբ ձերբակալվել է 455 մարդ: Նշվում է նաև երկու լրագրողի ձերբակալության մասին (Գյոքհան Բիչիջի, Էմրե Ֆիդան):
Անկարայից ու Ստամբուլից բացի Թուրքայի բազմաթիվ այլ բնակավայրերում ևս քաղաքացիները բողոքի են դուրս եկել իշխանությունների դեմ և ընդհարվել ոստիկանական ուժերի հետ:
• Էսքիշեհիրում 20.000 ցուցարարներ դիմել են բողոքի քայլերթի` վանկարկելով «Էրդողան, հրաժարական տուր», «Հեղափոխություն, ապստամբություն, ազատություն», «Բոլոր տեղերը Թաքսիմ են» կարգախոսները:
• Իզմիրի Գյունդողդու հրապարակում հավաքվել է 10.000 ցուցարար և մեկնարկել բողոքի քայլերթ դեպի Բասնամե հրապարակ:
• Սամսունում հարյուրավոր մարդիկ, դուրս գալով բողոքի քայլերթի, հայտարարել են, որ Թաքսիմի դիմակայությունն իրենց համար արժանապատվության հարց է, և պահանջել են կառավարության հրաժարականը:
• Դենիզլիում ավելի քան 10.000 ցուցարարներ իրենց զորակցությունն են հայտնել Գեզի զբոսայգու պահպանության համար պայքարողներին և մի շարք պողոտաներով քայլերթ իրականացրել:
• Մերսինում ավելի քան 5.000 ցուցարար բողոքի ձայն է բարձրացրել Գեզի զբոսայգում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման կապակցությամբ: Նրանք ևս բողոքի քայլերթ են իրականացրել:
• Թունջելիում շուրջ 150 ցուցարարները հանրապետության պողոտայի կենտրոնում բարիկադավորվել են և մեծ կրակ վառել` ի նշան բողոքի: Ոստիկանական բաժանմունքից ընդամենը 150մ հեռավորության վրա գտնվող այդ վայրում կրակ վառելուց հետո ցուցարարները հնչեցրել են հակակառավարական լոզունգներ:
• Էդիրնեում իշխանությունների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար փողոց է դուրս եկել ավելի քան 2.000 մարդ: Նրանք աջակցություն են հայտնել Գեզի զբոսայգին ոչնչացումից փրկելու համար պայքարողներին: Հազարավոր ցուցարարներ աջակցություն են հայտնել դժգոհ զանգվածներին և ցույցերի դուրս եկել նաև Բուրսայում, Բոդրումում, Անթաքիայում, Չանաքքալեում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու